Հյուրանոցային բիզնեսի ավտոմատացում
Ժամանակակից աշխարհում հյուրանոցային բիզնեսը աճում և կատարելագործվում է գերարագ տեմպով: Մրցակցային այսպիսի պայմաններում հյուրանոցների համար առաջնային խնդիր է դառնում բարձրակարգ սպասարկումը, որակյալ հյուրանոցային ծառայությունների մատուցումը, մարքեթինգային ամենատարբեր հնարքների իրականացումը՝ նոր հաճախորդների ներգրավման և պահպանման նպատակով և, առհասարակ, հյուրանոցի արդյունավետ կառավարումը: Հյուրանոցների կառավարման արդյունավետությունը զգալի կարելի է ավելացնել ավտոմատացված կառավարման համակարգերի ներդրման միջոցով:
Հյուրանոցների կառավարման ավտոմատացված համակարգերը բազմաթիվ գործառույթներ իրականացնում են ավտոմատացված ռեժիմով: Արդյունքում բազմակի կրճատվում է ադմինիստրատիվ աշխատակիցների ծանրաբեռնվածությունը՝ փաստաթղթերի և տվյալների մշակման պրոցեսում:
Ավտոմատացված համակարգերը հնարավորություն են տալիս հյուրանոցին՝
- Մեկ հյուրի վրա ծախսված ժամանակը կրճատել մինչև 2-3 րոպե
- Ավելացնել հյուրանոցի շահութաբերությունը 20%-ով՝ կացության ժամանակի հստակ հաշվարկի շնորհիվ
- Արագ և սերտ շփվում ապահովել ստորաբաժանումների միջև, ինչը հնարավորություն է տալիս օպերատիվ արձագանքել հաճախորդի ցանկություններին, արագ հեռացնել խափանումները և տեխնիկական խնդիրները
- Կիրառել բոնուսային և դիսկոնտային քարտեր, որոնք զեղչերի հնարավորություն են տալիս հաճախորդներին
- Հետևել ազատ սենյակներին և երաշխավորված խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ դեռ հյուրը սենյակից դուրս չի եկել, բայց սենյակն արդեն նոր հյուրերով է բնակեցվում
- Իրականացնել հյուրանոցի ռեսուրսների կանոնակարգված կառավարում
- Ապահովել հյուրանոցի տարատեսակ ծառայությունների թափանցիկությունը և վերահսկելիությունը
- Իրականացնել ամրագրման ծառայությունների և բնակեցման պրոցեսների ավտոմատացում
- Ավտոմատացնել ընթացիկ գործունեությունը, վարել հյուրերի տվյալների բազան
- Իրականացնել հյուրանոցի գործունեության բազմագործոն վերլուծություն
- Հավաքագրել և վերլուծել տեղեկատվություն հյուրանոցային համարների վերաբերյալ և այլն:
Հյուրանոցային բիզնեսի ավտոմատացման մեջ զգալի բաժին ունի նաև ռեստորանի աշխատանքի ավտոմատացումը, որի հիմնական խնդիրն է աշխատանքը համապատասխանեցնելը միջազգային ստանդարտներին, բարձրացնելը անձնակազմի վերահսկողությունն ու սպասարկման մակարդակը: