Ի՞նչ կստանա հյուրանոցի ադմինիստրացիան

Ի՞նչ կստանա հյուրանոցի ադմինիստրացիան

 

Հյուրանոցային բիզնեսում հյուրերի մեծաքանակ հոսք սպասարկող աշխատողները մեծապես լարվում են: Աշխատողները փորձում են հասցնել բոլորին սպասարկել, որպեսզի չառաջանան կուտակումներ և հյուրերի կողմից դժգոհություններ, ինչը, սակայն, գործնականում անխուսափելի է լինում:  Հյուրանոցի ընդունարանը այն վայրն է, որտեղ ձևավորվում է պատկերացում հյուրանոցի սպասարկման որակի մասին, ուստի առաջնային խնդիր է ադմինիստրատիվ աշխատանքի կարգավորումը: Աշխատողների լարվածության, շտապողականության հետևանքով հյուրերի գրանցման պրոցեսում սխալմունքներից զերծ մնալու լավագույն միջոցը ավտոմատացված համակարգերի կիրառումն է, որոնք ամբողջությամբ կավտոմատացնեն հաճախորդների հետ աշխատանքը, կօգնեն ավելի արդյունավետ օգտագործել համարների ֆոնդը, ռազմավարական տեսանկյունից ավելի էֆեկտիվ կառավարել, կուտակել ամբողջական և հավաստի ինֆորմացիա հյուրերի և ողջ աշխատանքային պրոցեսի վերաբերյալ:

Համակարգի միջոցով հնարավոր կլինի՝

  • Բարձրացնել ադմինիստրատիվ աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը
  • Նվազեցնել լարվածությունը հերթագրման ընթացքում առաջացած հերթերի ժամանակ
  • Ստեղծել հյուրերի էլեկտրոնային քարտադարան, որտեղ կպահպանվի  հյուրերի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիա՝ նախասիրություններ, հյուրընկալության հաճախականություն, մեկ հյուրընկալման ընթացքում ծախսած գումարի չափ և այլն
  • Պարզել հյուրերի կապերը. թե ազգակցական կամ գործընկերային ինչ հարաբերությունների մեջ են մեկ այլ հյուրի հետ /քույր, եղբայր, ծնող, ընկեր, գործընկեր, հարևան/
  • Հստակ տեսնել, թե տվյալ հյուրն ամեն անգամ հյուրընկալվելիս որ հարկն ու սենյակն է նախընտրում, ինչ խմիչք է ուզում, որ իր մինի բարում լինի, ունի արդյոք ընտանի կենդանի, որի համար անհրաժեշտ է հատուկ տեղ նախապատրաստել և այլն:


Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share