Ռեսուրսների պլանավորում

Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Պրոեկտի մանրամասներ

Նպատակ:

Ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս կազմակերպություններին ինտեգրված հավելվածներն օգտագործել բիզնես - գործընթացների կառավարման համար:

Խնդիրներ: Կառավարման մեթոդներից ելնելով համակարգի ադապտացում ըստ հաճախորդի պահանջի:
Սկիզբ: 2012 - այժմ
Թիմ: Տիգրան Մանուկյան - պրոեկտի ղեկավար
Գարեգին Սարգսյան - Պրոեկտի ղեկավար
Գոռ Ռւստամյան - Արխիտեկտոր
Սերգեյ Խոջոյան - ծրագրավորող
Վահե Միքաելյան - Ծրագրավորող
Կարեն Մուրադյան - Ծրագրավորող
Րաֆֆի Բաղդասարյան - Ծրագրավորող
Գոռ Սարգսյան - Որակի պատասխանատու
Հայկ Բաղդասարյան - Որակի պատասխանատու
Լիանա Մկրտչյան - Որակի պատասխանատու
Նվաճումներ: 3 հաճախորդ

Բազմատեսակ բիզնես ընթացակարգերի ավտոմատացման համար ստեղծված համակարգերը, ինչպիսին են Մարդկային Ռեսուրսների (HR), Հաճախորդների (CRM), Առևտրի, Պահեստի կառավարման համակարգերը նախկինում դիտարկվում էին որպես առանձին գործիքներ համապատասխան գործողությունների կառավարման եւ հսկման համար: Ներկայումս, ինչպես կազմակերպության աշխատակիցները, այնպես էլ համակարգերը կարող են աշխատել մեկտեղ, համախմբվելով մեկ գործիքի շրջանակներում` Կազմակերպության Ռեսուրսների Պլանավորման համակարգի շնորհիվ: Մեր Սոֆթն առաջարկում է ERP լուծում, որտեղ յուրաքանչյուր առանձին մշակված գործիքի հետ մեկտեղ առկա է ինտեգրման հնարավորություն մեկ միասնական տվյալների շտեմարանի շուրջ: Մեր ERP համակարգը իրենից ներկայացնում է կենտրոնացված տվյալների բազա, ոչ միայն մեկ բաժնի կամ ֆունկցիայի կտրվածքով, այլ ընդհանուր կազմակերպության օգտագործման համար: Այս տվյալների շտեմարանը հավաքագրում է տեղեկատվություն առանձնացված կառավարման համակարգերի օգնությամբ, միաժամանակ տրամադրելով ընդհանրացված տվյալներ այդ համակարգերից յուրաքանչյուրին:Մեր կողմից մշակված բոլոր կառավարման գործիքների ինտեգրացիան իրականացվում է մեկ տվյալների կենտրոնացված շտեմարանի ստեղծմամբ, որը պարունակելով կազմակերպության շրջանակներում հնարավոր առավելագույն ինֆորմացիան կարող է կապ պահպանել կազմակերպության տարբեր բաժինների միջեւ` տրամադրելով ամենատարբեր տվյալներ միատեսակ ֆորմատով:

Կարծիքներ

Share