Ավելին, քան պարզապես լավ մատուցող
Հաճախորդների մեծ հոսքի դեպքում լավագույն աշխատակազմն էլ կարող է շփոթվել: Այս ռեստորանային ծրագրի շնորհիվ սխալվելու հավանականությունը չնչին է։
Պատկերացրեք՝ մատուցողը պատվերը ընդունում է այնպիսի համակարգով, որ պատվերը արտացոլվում է անմիջապես խոհարարի մոտ: Այս դեպքում շփոթվելու հավանականությունը չնչին է:
Մեր՝ Ռեստորանի ավտոմատացված կառավարման համակարգը հասանելի է և՛ մատուցողի էլեկտրոնային ճաշացանկով, և՛ սրահում տեղադրված համակարգչով: Արդյունքը, միևնույն է, կատարյալ է. աշխատանքը դառնում է ավելի կազմակերպված:
Կարիք չկա նոր սարքեր գնելու
Ձեր ռեստորանը բարձրակա՞րգ է՝ ապահովված տարատեսակ սարքավորումներով։ Հրաշալի է: Ռեստորանի կառավարման ավտոմատացված համակարգը հեշտությամբ ինտեգրվում է տարբեր տեսակի սարքավորումների հետ:
Չունե՞ք տարատեսակ սարքավորումներ, սա էլ խնդիր չէ: Չ՞է որ ռեստորանի կառավարման ծրագիրը կարող է տեղակայվել ամենապարզ համակարգչի վրա, և դա չի խանգարի վերջինիս օգնությամբ լիարժեք կառավարել ռեստորանի աշխատանքը:
Համակարգը կարելի է ինտեգրել նաև ՀԴՄ սարքերի հետ: Արդյունքում՝ կտրոնը տպվում է հենց ծրագրով:
Հարցերին պատասխանում է ծրագիրը
Թերահավա՞տ եք այս կամ այն ուտեստի ինքնարժեքի հիմնավոր լինելուն։ Համակարգը ունի նաև այս հարցի պատասխանը: Ծրագրում երևում են ճաշատեսակների բաղադրատարրերը, դրանց գներն ըստ կշռի ու չափի, մատակարարները և բոլոր անհրաժեշտ մանրամասները:
Ընդամենը բացում եք ծրագիրն ու տեսնում. հաշվետվություն ըստ իրացումների, մատակարարների, խոհանոցի ապրանքների մնացորդը, փչացող ապրանքները, իրացումների և փաստացի վճարների գրաֆիկական հաշվետվությունները և այլն:
Համակարգը տպում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվով կտրոններ. այնպես որ, արտասահմանից հյուրերը իրենց կզգան կոմֆորտ միջավայրում: