Վաճառքի կառավարում
Հյուրանոցներում վաճառքի կառավարումը հիմնական խնդիրներից մեկն է. եթե չիրականացվի վաճառքի կառավարումը, ապա կորուստները կլինեն զգալի: Հյուրանոցի տնօրինությունը զգալի կորուստներ կունենա ինչպես հիմնական ծառայությունների վաճառքի դեպքում, այնպես էլ օժանդակ խաչվող հյուրանոցային պրոդուկտների պարագայում: Հյուրանոցային բիզնեսում վաճառքի արդյունավետության ցուցանիշներն են համարների ծանրաբեռնվածությունը, սենյակի միջին սակագինը, համարների վաճառքներից եկամուտը, միջին օրական եկամուտը, միջին օրական եկամուտը՝ մեկ հյուրի կտրվածքով, մարդկանց միջին քանակը մեկ սենյակի կտրվածքով, մեկ հյուրի բնակեցման միջին տևողությունը, այլ հյուրանոցային պրոդուկտների վաճառքների միջին քանակը՝ մեկ հյուրի կտրվածքով: Բացի այս ցուցանիշներից հյուրանոցային ոլորտում առկա է սեզոնային սակագնային քաղաքականության, տուրիստական գործակալությունների և միջնորդների վաճառքների իրականացման, կորպորատիվ միջոցառումների անցկացման և B2B վաճառքների կառավարման, կրկնակի կամ խաչվող վաճառքների իրականցման և այլ խնդիրներ:
Այսպիսի ծավալով ցուցանիշների և գործոնների առկայությունը արդյունավետ կառավարելու և գնահատելու համար անփոխարինելի գործիք է կառավարման ավտոմատացված համակարգը, որը հնարավորություն կտա
- Կառավարել հյուրանոցի գնացուցակները
- Վերահսկել տուրիստական գործակալության ամրագրումը, արագ պատրաստել փոխադարձ ակտեր և փաստաթղթեր
- Գնահատել տուրիստական գործակալության կամ միջնորդի աշխատանքի ցուցանիշները՝ բնակեցումները, չեղարկումները և վաճառքի ծավալները
- Կորպարատիվ միջոցառումների կազմակերպում, խմբակային բնակեցում, փաստաթղթերի կազմում
- B2B վաճառքների լիարժեք կառավարում
- Անհատական կոմերցիոն առաջարկների պատրաստում
- Խաչաձև վաճառքների իրականցում
- Հյուրանոցի վաճառքի ստորաբաժանման աշխատանքի թափանցիկության մեծացում և վերահսկում
- Ցանկացած ցուցանիշներով հաշվետվությունների պատրաստում և այլն: