Հյուրանոցի հաճախորդների սպասարկում

Հաճախորդների սպասարկում

 

Հյուրանոցային ոլորտում սպասարկումը առաջնային հարց է, որի բարելավումից է կախված ընկերության գործունեության հաջողությունը, շուկայում հաստատուն դիրք գրավելը և մրցակցային պայքարում հաղթելը:

Ամբողջ աշխարհում բազմաթիվ հյուրանոցներ և հյուրանոցային ցանցեր անընդհատ կատարելագործում են իրենց մատուցած ծառայությունների և՛ որակը, և՛ տեսականին: Աշխատանքներ են կատարում անձնակազմի հետ, մշակում և ներդրնում  տարբեր գործիքներ և  սպասարկման տեխնոլոգիաներ, որպեսզի հյուրը գոհ մնա ինչպես սպասարկումից, այնպես էլ  իր հանդեպ դրսևորած հոգատար վերաբերմունքից:

 Սպասարկման ամբողջ գործընթացը բաղկացած է բազմաթիվ փոքր օղակներից, ուստի համալիր և որակյալ սպասարկում ապահովելու համար պետք է ուշադրություն դարձնել բոլոր օղակների բնականոն աշխատանքին:

Հյուրանոցների սպասարկման գործընթացի ավտոմատացումը և ավտոմատացված ծրագրային գործիքների կիրառումը խիստ դրական է անդրադառնում սպասարկման բիզնես գործընթացի վրա: Օրինակ, կիրառելով հյուրանոցային համարների մասին տեղեկատվության վերլուծության համակարգը, հնարավոր է խուսափել այնպիսի անհարմար և տհաճ դեպքերից, ինչպիսին է իրավիճակը, երբ հյուրը դեռ բնակվում է տվյալ համարում, սակայն սխալմամբ այդ համարը հանձնել են մեկ ուրիշի: Մեկ այլ օրինակ. երբ հյուրը երեկոյան որևէ բողոք ունի սանհանգույցից, ապա տեխնիկական աշխատակիցը թերության մասին ինֆորմացիան կարող է ստանալ նախապես,  պլանավորել աշխատանքը և առավոտյան արդեն սարքել. ավելին՝ հերթափոխի ժամանակ էլ խափանման մասին ինֆորմացիան չի կորչի, այլ կհաշվառվի բողոքների կառավարման համակարգում: Այսպիսի օրինակները մեծ տնտեսություն ունեցող հյուրանոցային համալիրներում գրեթե անվերջ են և որևէ խնդրի մասին ինֆորմացիայի կորուստը հյուրի մոտ առաջացնում է թերի և ոչ պատշաճ սպասարկման պատկերացում: Ավտոմատացված համակարգերի կիրառման շնորհիվ զգալի կբարելավվեն ռեզերվացիայի, հյուրերի բնակեցման և ընթացիկ խնդիրների լուծման գործառույթները: Կնվազեն հերթերը՝ ֆինանսական հաշվարկների, վճարումների և փաստաթղթերի ստացման ժամանակի կրճատման շնորհիվ: Հյուրերը կստանան բարձրակարգ և արագ սպասարկում, նրանց բարձրացրած խնդիրները չեն մոռացվի, նրանք բարձր կգնահատեն այն, որ հյուրանոցի ադմինիստրացիան հոգ է տանում իրենց մասին և արժևորում ժամանակը:

 



Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share