Մարքեթինգ և CRM գործիքներ
Ցանկացած բիզնեսի արդյունավետությունը պայմանավորված է մարքեթինգային ճիշտ գործիքների կիրառմամբ: Որպես մարքեթինգային հզոր գործիք, ամբողջ աշխարհում սկսել են կիրառել CRM հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման համակարգը, որը հնարավորություն է տալիս զգալի ավելացնել վաճառքները, ներգրավել նոր հաճախորդների, պահպանել արդեն գոյություն ունեցողներին, իրականացնել շահութաբեր գործարքներ, իրականացնել բարձրակարգ սպասարկում և այլ պրոցեսներ:
CRM տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է հյուրանոցային ոլորտում և այն թույլ է տալիս կառավարել հաճախորդի հետ փոխհարաբերությունները ընկերության կյանքի բոլոր փուլերում՝ բացահայտելով հաճախորդների կարիքները, նախասիրությունները, ցանկությունները:
Հյուրանոցային բիզնեսում CRM համակարգը արդյունավետ կիրառվում է հետևյալ բիզնես գործընթացներում և պրոցեսներում.
- Հյուրերի մասին տվյալների հավաքագրում՝ անձնական տվյալներ, նախասիրություններ, կապեր, աշխատանքային տվյալներ, ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներ և այլն
- Հաճախորդների սեգմենտավորում և խմբավորում տարբեր հայտանիշներով՝ սեռ, տարիքային խումբ, սոցիալական, դեմոգրաֆիական և այլ հայտանիշներ
- B2B ոլորտի աշխատակիցների համար հյուրանոցային ծառայությունների արտոնյալ պայմանների տրամադրում
- Թիրախային մարքեթինգային միջոցառումների իրականացում
- SMS, E-mail հաղորդագրությունների ուղարկում
- IP PBX, Call Center հեռախոսակայանի միջոցով զանգերի կառավարում
- Ծննդյան և տոնական օրերի անհատական շնորհավորում /հաղորդագրության տեքստի մեջ նշվում է գնորդի անունը/
- Նախաճաշի, ճաշի և ընթրիքի մասին հիշեցումներ
- Շնորհակալական նամակների տպագրում
- Տարատեսակ ակցիաների տեղեկացում
- Լոյալության ծրագրերի իրականացում
- Ընտանեկան լոյալության քարտերի և ծրագրերի իրականացում
- Հաճախորդների ներգրավման աղբյուրների վերլուծություն
- Հյուրերի խորհրդով նոր հյուրերի ներգրավման ծրագրերի իրականացում և այլն: