Բիզնես գործընթացներ
Կառավարման և կազմակերպման տեսանկյունից հյուրանոցային համալիրները բարդ համակարգեր են, որոնք բաղկացած են փոխկապակցված տարբեր ծառայություններից: Հիմնական տիպային ծառայություններն են համարների ֆոնդի կառավարման ծառայությունը, ադմինիստրատիվ ծառայությունը, կոմերցիոն ծառայությունը, սննդի ծառայությունը, ինժեներատեխնիկական ծառայությունը, սննդամթերքի և տնտեսական ապրանքների մատակարարման և այլ լրացուցիչ ծառայություններ:
Հյուրանոցային բիզնեսի ավտոմատացման դեպքում հնարավոր կլինի ավելի գրագետ և արդյունավետ կառավարել բոլոր բիզնես պրոցեսները, որոնք առկա են հյուրանոցում և ապահովել մի բիզնես գործընթացի կապը մյուս բիզնես գործընթացի հետ, ինչը թույլ կտա ավելի համակարգված տեղեկատվություն ստանալ հյուրանոցի կառավարման վերաբերյալ:
Հյուրանոցային բիզնեսն ունի կազմակերպական բարդ կառուցվածք, քանի որ ապահովում է հաճախորդների հետ շփում գործունեության բոլոր փուլերում: Եվ հենց բիզնես պրոցեսների գրագետ մոդելավորումն է թույլ տալիս հյուրանոցային բիզնեսին մատուցել որակյալ և բարձրակարգ սպասարկում, լինել մրցունակ և ավելի եկամտաբեր:
Հյուրանոցային բիզնեսի կառավարումը ենթադրում է բազմաթիվ պրոցեսներ, որոնք պետք է նկարագրել և կազմակերպել մինչև դրանց ավտոմատացմանն անցնելը: Հյուրանոցային բիզնեսում առկա բիզնես-գործընթացները նույնպես բաժանվում են երեք խմբի:
- Հյուրանոցի հիմնական բիզնես պրոցեսներ
- Հյուրանոցային ծառայությունների վաճառք
- Հյուրանոցային համարների ամրագրում
- Հյուրերի բնակեցում
- Հյուրընկալության ընթացքում հյուրերի սպասարկում
- Ռեստորանի, ճաշարանի և բարի ծառայությունների իրականացում
- Զվարճալի խաղերի և ժամանցային կենտրոնի ծառայության մատուցում
- Սպորտային դահլիճ, լողավազան, սաունա, մերսման և այլ ծառայությունների կազմակերպում
- մինի բարի ծառայություն
- Հագուստի խնամքի ծառայություն
- Կոնֆերանս-դահլիճների տրամադրման ծառայության բիզնես գործընթացներ և այլն:
- Հյուրանոցի օժանդակ բիզնես պրոցեսներ
- Housekeeping մաքրման ծառայության աշխատանքի կազմակերպում
- Սննդամթերիքի մատակարարման և պահեստավորման գործընթացներ
- Մաքրման միջոցների և հիգիենայի պարագաների մատակարարման, պահեստավորման և սենյակներում անհրաժեշտ պարագաների ապահովման գործառույթներ
- Հեռախոսակայանի օպերատորների աշխատանքային նորմերի վերահսկում
- Հյուրերի բնակեցման և սենյակի հետ կապված փաստաթղթերի պատրաստման գործընթաց
- Տուրիստական գործակալությունների ու գործընկերների հետ հարաբերություններ և համապատասխան փաստաթղթերի՝ պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, կատարման ակտ, պատրաստման գործընթացներ
- Ֆինանսական գործունեության՝ եկամուտների և ծախսերի հաշվառման կազմակերպում, հաշվետվությունների կազմման գործընթացներ և այլն
- Հյուրանոցի զարգացման բիզնես պրոցեսներ
- Մարքեթինգային բնույթի գործառույթների մշակում և ներդրում
- Ծննդյան, տոնական օրերի շնորհավորանքների ուղարկում
- Հյուրանոցի հաճախորդների հիշարժան օրերի շնորհավորում, օրինակ, ամուսնության օրվա
- Բոնուսային, լոյալության ծրագրերի ներդրում
- Հաճախորդների հավատարմության չափման և հետագա քայլերի իրականացման գործառույթներ
- Հյուրերի բողոքների կառավարում
- Հյուրերի ցանկությունների և նախասիրությունների իրականացման գործառույթներ և այլն:
Համակարգված բիզնես-գործընթաց չստեղծելու դեպքում անհնար կլինի բավարարել հյուրերի և հաճախորդների պահանջները և որակյալ սպասարկում ապահովել: Ավելին, ժամանակի ընթացքում անհրաժեշտ է օպտիմալացնել արդեն գոյություն ունեցող բիզնես-պրոցեսները և անընդհատ հետևել զարգացումներին՝ մրցակցության պայքարում հաղթելու համար: