Վերլուծել ճշգրիտ
Տարբեր ժամանցային վայրերի մեջ արտադրողի համար գինետունը առանձնանում է իր հատուկ նշանակությամբ: Գինի արտադրողի համար սա լավագույն վայրն է ճանաչելու իր վերջնական սպառողի նախասիրությունները: Ո՞ր գինու տեսակներն են ավելի նախընտրելի, իսկ որոնք ընդհանրապես չեն պատվիրվում: Ահա այս հարցի պատասխանն է թաքնված հաճախորդներին համտեսի համար առաջարկված նմուշների և արդյունքում պատվիրված գինու տեսակի վերլուծության մեջ: Ինչպե՞ս ճիշտ վերլուծել՝ ամբողջական պատկեր ստանալու համար: Այս հարցերի պատասխանը տալիս է Մեր Սոֆթ ՍՊԸ-ի գինետան ավտոմատացված կառավարման համակարգը: Մեր ծրագիրն իր ճկուն գործիքների շնորհիվ կարող է արդյունավետ ձևով կուտակել վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ամփոփելով արդյունքները Ձեր պահանջներին հարմարեցված հաշվետվությունների մեջ:
Ավելի շատ հավատարիմ հաճախորդներ
Եկամտի հիմնական աղբյուր՝ հավատարիմ հաճախորդներին, գոհացնելը դժվար է: Նրանք հատուկ ուշադրություն են պահանջում: Գինետան կառավարման ծրագիրը Ձեզ մենակ չի թողնի. կպահպանի ամեն հաճախորդի նախասիրությունների մասին ինֆորմացիան:
Անգամ տանը կզգան Ձեր ուշադրությունը. գինետան ծրագրային լուծմանը կից հեռախոսակայանը ավտոմատ SMS-ներ կուղարկի, կշնորհավորի ուրախ առիթները, կանի անհատական առաջարկներ:
Տարբեր խնդիրներ՝ մեկ լուծում
Կան մարդիկ, որոնց համար գինետունը երկար ու հաճելի ժամանցի վայր է: Գինետան կառավարման ավտոմատացված համակարգով մատուցողի ձեռքի տակ է Ձեր գինիների եւ ուտեստների շտեմարանը. կարող է ընտրել հաճախորդի սրտի ուզածը: Ինտերֆեյսը պարզ է. մի քանի կոճակի սեղմում եւ պատվերը համակարգում տեսնում են բոլորը:
Մյուսները մտնում են հպանցիկ՝ գինի ընտրելու, գնելու համար: Այստեղ կարեւոր է արագությունը: Մանրածախ վաճառքի գործիքներով պատվերը ակնթարթորեն ձեւակերպվում է: