Ինչ կստանա ատամնաբույժը
Ատամնաբուժական կլինիկաներում հիվանդների կամ հաճախորդների մեծաքանակ հոսքը ավելորդ լարվածություն է առաջացնում բժիշկների աշխատանքում: Բժիշկը, մասնագիտական և բարոյական սկզբունքներից ելնելով, փորձում է ահռելի ծավալով ինֆորմացիա հիշել հիվանդի մասին: Ինֆորմացիան կարող է լինել ինչպես մասնագիտական բնույթի (օրինակ, բուժման մասին` երբ պետք է հերթագրվի հաջորդ անգամ, առողջական այլ խնդիրների մասին), այնպես էլ հիվանդի անձնական ինֆորմացիան (անունը, ծննդյան օրը, աշխատանքի վայրը և այլն): Ինֆորմացիայի այսպիսի ծավալը խիստ բացասական ազդեցություն է ունենում բժշկի վրա. մասնագիտական աշխատանքի կատարման ժամանակ առաջանում է անտեղի լարվածություն և սթրեսածին իրավիճակ: Այս ամենից կարելի է զերծ մնալ, եթե կիրառվի ավտոմատացում: Ավտոմատացված կառավարման համակարգը բժիշկ-ստոմատոլոգին կտա հնարավորություն.
- Հիվանդների էլեկտրոնային քարտադարանի ստեղծում, որտեղ կպահպանվի հիվանդի անձնական ինֆորմացիան. նկար, ռենտգեն նկարներ, ախտորոշում, բժշկական պատմություն և այլն:
- Ռենտգեն և այլ էլեկտրոնային սարքավորումների ինֆորմացիայի մեկտեղում
- Ախտորոշման, բուժման պլանավորման և իրականացված բժշկական պրոցեդուրաների հաշվառում
- Հիվանդի ատամնաշարի դենտալ քարտեզի կիրառում, բժշկի աշխատաժամանակի կրճատում վիզուալիզացիայի միջոցով
- Հիվանդի քարտի արագ որոնում փնտրման ցանկացած ցուցանիշով, օրինակ՝ անուն, հեռ. համար և այլն
- Հիվանդների հերթագրման և հերթերի ու լարվածության նվազում
- Հաճախորդների այցելությունների պլանավորում և կառավարում
- Բժշկի աշխատանքի արդյունավետության բարձրացում
- Բժիշկը չի զբաղվի ադմինիստրատիվ և կազմակերպչական հարցերով
- Բժիշկը չի զբաղվի հաճախորդների սպասարկմամբ
- Հաճախորդների մասին ինֆորմացիայի և նրանց կապերի պահպանում: