Ատամնաբուժական բիզնեսի ավտոմատացում

Ատամնաբուժական բիզնեսի ավտոմատացում

  Ատամնաբուժական բիզնեսի ավտոմատացման արդյունքում հնարավոր կլինի օպտիմալացնել և կառավարել ստոմատոլոգիական կլինիկայի բիզնես գործընթացները, վերահսկել ֆինանսական և ապրանքանյութական միջոցները, զգալի բարելավել հաճախորդների սպասարկման գործընթացը, ավելացնել վաճառքն ու շահութաբերությունը: Ստոմատոլոգիական կլինիկայում ավտոմատացված կառավարման համակարգերի ներդրումը նաև կնվազեցնի ռեսուրսների և ժամանակի վատնումը:  Բժիշկները հնարավորություն կունենան լիարժեք կենտրոնանալ մասնագիտական գործունեության վրա` զերծ մնալով ֆինանսական, տնտեսական և հաճախորդների սպասարկման հարցերով զբաղվելուց: Արդյունքում, հաճախորդները կստանան բարձրակարգ սպասարկում և որակյալ բժշկական ծառայություններ: Ատամնաբուժական բիզնեսի ավտոմատացումը ենթադրում է ոչ միայն հիվանդների էլեկտրոնային քարտադարանի ստեղծում և արխիվացում, այլև բազմաթիվ այլ բիզնես ֆունկցիաներ և գործընթացներ` կապված սպասարկման, վաճառքի, ապրանքանյութական արժեքների, ֆինանսական հոսքերի վերահսկման հետ: Ատամնաբուժարանում ավտոմատացված կառավարման համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի՝

  • Ստեղծել հաճախորդների և պացիենտների լիարժեք և դասակարգված տվյալների բազա
  • Համակարգել հիվանդների ախտորոշման, բուժման պլանավորման և բուժման ինֆորմացիան
  • Արագ ստանալ և վերամշակել պացիենտին վերաբերող ցանկացած ինֆորմացիա
  • Ստանալ կլինիկայի ֆինանսական ցուցանիշներին վերաբերող օպերատիվ ինֆորմացիա
  • Բարձրացնել հաճախորդի սպասարկման մակարդակը, առավել հոգատար վերաբերմունք ցուցաբերել հիվանդին
  • Ավելացնել եկամուտները` ինչպես նոր հաճախորդների ներգրավման, այնպես էլ՝ հաճախորդների պահպանման և կրկնակի վաճառքների միջոցով
  • Բացառել որևէ ինֆորմացիայի կորուստ, որը կվերաբերի կլինիկայի աշխատանքին կամ հիվանդին:


Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share