Մարքեթինգ և CRM գործիքներ ատամնաբուժարանում

Մարքեթինգ և CRM գործիքներ

Հաճախորդակենտրոն մարքեթինգը, կամ CRM տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են Արևմուտքում բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից: CRM տեխնոլոգիաները արդեն երկու տասնամյակ ապացուցում են իրենց գերարդյունավետությունը:

1 USD ROI

CRM հապավումը բացվում է <<հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում>>, թվում է՝ շատ պարզ է, սակայն այս երեք բառը մի ամբողջ կառավարման համակարգ է` տեխնոլոգիա և նույնիսկ գաղափարախոսություն, որը կիրառվում է երկարաժամկետ արդյունք ստանալու ակնկալիքով: CRM տեխնոլոգիայի և ռազմավարության որդեգրման արդյունքում հնարավոր է զգալի բարելավել սպասարկման գործընթացը և ավելացնել շահութաբեր գործարքները` նվազեցնելով մարքեթինգային ծախսերը, ներգրավել նպատակային հաճախորդներ, պահպանել եղած հաճախորդներին, իրականացնել բարձրակարգ սպասարկում և արդյունավետ վաճառք: CRM համակարգի միջոցով հնարավոր է ստեղծել ցանկացած տեսակի կոմունիկացիա պացիենտի հետ, օրինակ, ավտոմատ կերպով շնորհավորել ծննդյան օրը, հիշեցնել հերթագրման մասին և այլն:

Նաև կարելի է ազդել վաճառքի ակտիվացման վրա. համակարգը ավտոմատ կգեներացնի և կուղարկի էլեկտրոնային նամակ հետևյալ տեսքստով՝ <<Հարգելի Ա. Վարդանյան, մենք մտահոգված ենք Ձեր առողջական խնդրով.  ախտորոշման ընթացքում պարզվել էր, որ Ձեր 14 համարի ատամը ունի կարիես և դուք չեք ներկայացել: Հուսով ենք, ամեն ինչ նորմալ է և դուք ուղղակի մոռացել էիք: Կրկին հիշեցնում ենք և սպասում Ձեր արձագանքին: Եվս երկու ամիս բուժումը ուշացնելու դեպքում կարող է առաջանալ ատամի հեռացման վտանգ: Հարգանքով` բժիշկ Մինասյան>> կամ այլ կարճ տեքստ SMS հաղորդագրությամբ:

Ցանկացած բիզնեսում կարևոր է ուշադրություն դարձնել հավատարիմ հաճախորդների ծավալին: CRM տեխնոլոգիայի կիրառումը կարող է զգալի ազդել հաճախորդների լոյալության վրա, ինչը կազդի նաև հաճախորդների քանակի աճի և շրջանառության մեծացման վրա:

Ատամնաբուժական բիզնեսում CRM համակարգը կարելի է կիրառել հետևյալ բիզնես գործընթացներում և պրոցեսներում.

  • Հիվանդի մասին տվյալների հավաքագրում. անձնական տվյալներ, նախասիրություններ, կապեր, աշխատանքային տվյալներ, ընտանիքի անդամների տվյալներ և այլ 
  • Հաճախորդների սեգմենտավորում և խմբավորում տարբեր հայտանիշներով` սեռ, տարիքային խումբ, սոցիալ- դեմոգրաֆիական և այլն
  • B2B կազմակերպությունների աշխատակիցների համար բժշկական ծառայությունների վաճառք
  • Թիրախային մարքեթինգային միջոցառումների իրականացում
  • SMS, Email ծանուցումների ուղարկում
  • IP PBX , call center հեռախոսակայանի միջոցով զանգերի կառավարում
  • Ծննդյան և տոնական օրերի անհատական շնորհավորում /հաղորդագրության տեքստի մեջ նշվում է գնորդի անունը/
  • Հերթագրման հիշեցում
  • Պլանային այցելությունների վերաբերյալ տեղեկացումների ուղարկում
  • Շնորհակալական նամակների տպագրում
  • Տարատեսակ ակցիաների տեղեկացում
  • Լոյալության ծրագրերի իրականացում
  • Ընտանեկան լոյալության քարտերի և ծրագրերի իրականացում
  • Հաճախորդների ներգրավման աղբյուրների վերլուծություն
  • Հաճախորդների խորհուրդով նոր պացիենտների ներգրավման ծրագրերի իրականացում:


Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share