Ատամնաբուժարանի բիզնես գործընթացներ

Բիզնես գործընթացներ

Ատամնաբուժական բիզնեսի ավտոմատացման դեպքում արդյունավետությունը ուղիղ համեմատական է բիզնես գործընթացների գրագետ նկարագրմանը:

Ատամնաբուժական ոլորտում բիզնես գործընթացները բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ առաջնային (հիմնական), աջակցող (օժանդակ, օգնական) և զարգացմանն ուղղված բիզնես գործընթացներ:

Հիմնական – առաջնային բիզնես գործընթացներն են.

  • Ախտորոշում
  • Բուժման պլանավորում
  • Ֆինանսական պլանավորում
  • Հաճախորդի/հիվանդի հետ համաձայնության փաստաթղթավորում
  • Բուժում
  • Հետբուժական սպասարկում

Օժանդակ կամ օգնական բիզնես գործընթացներն են.

  • Հիվանդի քարտի բացում
  • Հիվանդի հերթագրում
  • Արագամաշ առարկաների, դեղորայքի, հումքի մատակարարում և պահեստավորում
  • Հիվանդին բժշկական ծառայության վաճառքի և դրան առնչվող հաշվապահական գործառույթներ՝ կանխավճարի ստացում, պարտքի մարում և այլն
  • Հետագա բուժզնման, հիվանդություների կանխարգելման այցելությունների հիշեցում և այլն

Ավտոմատացման համար անհրաժեշտ զարգացնող բիզնես գործընթացներն են.

  • Մարքեթինգային բնույթի գործընթացների մշակում և ներդրում
  • Ծննդյան և տոնական օրերի շնորհավորանքների ուղարկում
  • Բոնուսային, լոյալության ծրագրերի ներդրում
  • SMS հաղորդագրությամբ հիվանդի հերթագրման մասին հիշեցում
  • Հաճախորդի հավատարմության չափման և հետագա քայլերի իրականացման գործառույթներ
  • Կատարված բուժ ծառայության վերաբերյալ հաճախորդների բողոքների կառավարում և այլն:


Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share