Պրոեկտի դետալներ
Նպատակ: | Կառավարման պրոցեսների ավտոմատացում |
Խնդիրներ: | Հաճախորդի կարիքների բացահայտում, կառավարման պրոցեսների մասնատում |
Սկիզբ: | 2013 - այժմ |
Թիմ: | Տիգրան Մանուկյան - Մենեջեր Գոռ Ռուստամյան - Արխիտեկտոր Կարեն Մուրադյան - Ծրագրավորող Գեղամ ԳԵղամյան - Որակի պատասխանատու |
Նվաճումներ: | 15 գնորդ 2013 թվականին |
Ռեստորանի կառավարումը բավականին ժամանակատար և ջանքատար է, իսկ բիզնեսի զարգացման արագ տեմպերից ելնելով` ռեստորանների մենեջերները ուղղակի չեն կարող իրենց թույլ տալ ժամանակ վատնել անհամար հաշվարկների ու թղթաբանության վրա, բայց միևնույն ժամանակ կենսականորեն կարևոր է տեղյակ լինել բոլոր գումարային և թղթաբանական գործընթացներից, որոնք կատարվում են ռեստորանում: Մեր Սոֆթ ընկերության կողմից մշակված MS Restaurant ռեստորանի կառավարման համակարգը թույլ կտա կենտրոնանալ Ձեզ համար ամենաէական գործողության վրա` ընդլայնելու և զարկ տալու Ձեր բիզնեսին: Այս համակարգը նախատեսված է ռեստորանում կատարվող առևտրային և սպասարկման գործընթացների կառավարման, օպտիմալացման և պարզեցման համար:
Համակարգը տալիս է հետևյալ հնարավորությունները. | |
|
- Համակարգի ինտերֆեյսը թույլ է տալիս մատուցողին ժամանակի և ջանքերի նվազագույն վատնումով կատարել հաճախորդի պատվերի գրանցում, պատվերի փոխանցում խոհանոց, համապատասխան մթերքի ավտոմատ դուրս բերում պահեստից և համապատասխան հաշվի ձևակերպում,
- Հաշվի և պատվերի դինամիկ փոփոխություն, մասնատում և տեղափոխում մեկ այլ սեղան,/li>
- Առավել ծանրաբեռնված ժամերին ստատիստիկ վելուծության շնորհիվ հնարավոր է ձևավորել առավել հաճախ պատվիրվող ուտեստների և խմիչքի ցուցակ, որոնք մինչև պիկ ժամերը ինչ-որ չափով պատրաստ կլինեն. սա հնարավորություն կտա խոհարարներին և մատուցողներին առավելագույն արագությամբ սպասարկել հաճախորդներին,
- Համակարգը հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակային կտրվածքով կատարել սեղանների պատվիրում և դրանց դինամիկ փոփոխություն,
- Ձևավորել զեղչային կամ բոնուսային համակարգ մշտական, կորպորատիվ կամ անհատական վերաբերմունք պահանջող այլ հաճախորդների համար,
- Հնարավոր է նաև ունենալ մշտական հաճախորդների պատվերների պատմություն:
- Համակարգը կատարում է հիշեցումներ մթերքի պիտանելիության ժամկետների և նվազագույն քանակի վերաբերյալ,
- Հնարավոր է կիրառել դինամիկ կերպով փոփոխվող սահմանափակումներ օգտագործողների համար,
- MS Restaurant համակարգին հնարավոր է կցել ցանկացած տեսակի տպիչներ, հպման զգայունության մոնիտորներ (Touch Screens), դրամարկղեր, հաճախորդների իդենտիֆիկացիոն համակարգեր (Card Reader), գծիկավոր կոդի սկաներներ (Barcode Scanner) և այլն: