Համակարգիչները պոլիկլինիկայում անհրաժեշտություն են
Թե՛ մասնավոր, թե՛ պետական կլինիկաների համար շատ կարևոր է լավ իմանալ հաճախորդին՝ նրա զբաղվածությունը, բուժող բժշկին, հիվանդության պատմությունը և այլն: Դա կարևոր է ոչ միայն ճիշտ բուժում, զննություն, պրոֆիլակտիկա կազմակերպելու համար, այլև այցելությունների արդյունավետ ժամանակցույց կազմելիս, որը հարմար կլինի և՛ բժշկին, և՛ հաճախորդին և թույլ կտա խուսափել հերթերից: Մյուս կողմից ցանկացած գործունեության ուժը դա հավատարիմ հաճախորդներն են, որոնց շնորհիվ ստեղծվում է դրական կարծիք շուկայում: Ինչպե՞ս հեշտությամբ ձեռք բերել հավատարիմ հաճախորդներ: Կան մի շարք հնարքներ: Օրինակ՝ կարելի է կազմակերպել հաղորդագրությունների ավտոմատ տարածում էլ. փոստի կամ SMS-ների միջոցով: Դա թույլ կտա հեշտությամբ շնորհավորել Ձեր բոլոր հաճախորդներին տոների, ծննդյան օրվա կապակցությամբ կամ հիշեցնել հերթական այցելության մասին: Նման գործողությունները Ձեր հաճախորդների հանդեպ Ձեր ունեցած անհատականացված ուշադրության դրսևորումն են, որը ցանկացած մարդու համար շատ կարևոր գործոն է: Ինչպե՞ս կառավարել պոլիկլինիկայի այդքան տարաբնույթ գործընթացները հեշտ, արագ և արդյունավետ: Ինպե՞ս ոչինչ բաց չթողնել և չշփոթվել հարյուրավոր մարդկանց հետ աշխատելիս: Պատասխանը մեկն է՝ Մեր Սոֆթ ՍՊԸ-ի Պոլիկլինկայի ավտոմատացված կառավարման համակարգը, որը դուք կարող եք ունենալ օրը ընդամենը մեկ դոլար վճարելով: