Մեր Սոֆթ ՍՊԸ-ի Մարդկային Ռեսուրսների Կառավարման ավտոմատացված համակարգը հնարավորություն է տալիս կայունություն ապահովել կազմակերպության մեջ, քանի որ ծրագրի շնորհիվ հեշտությամբ հնարավոր է հետեւել կադրային ռեզերվի որակին, պլանավորել լավագույն աշխատակիցների մասնագիտական զարգացումը, թափուր աշխատատեղերի քանակը եւ դրանցից յուրաքանչյուրի համար մասնագետների որոնման աշխատանքները՝ փուլ առ փուլ:
Համագործակցում ենք Մեր Սոֆթ ՍՊԸ-ի հետ սկսած 2008 թվականի կեսից: Կազմակերպությունը հեռանկարային է, տեխնիկապես հագեցած, որտեղ նախագծվում եւ զարգանում են բարձրորակ կառավարման համակարգեր: Հարկ է ընգծել նաեւ կազմակերպության անձնակազմի թե՛ մասնագիտական որակավորումը, թե՛անձնական հատկանիշները: Մեր Սոֆթ ՍՊԸ-ի կողմից առաջարկվող կառավարման լուծումները դիտարկում եմ որպես հզոր գործիքներ՝ կազմակերպության տարաբնույթ բիզնես գործընթացների սպասարկման եւ վերահսկման համար: Առավելապես հետաքրքրության են արժանի առեւտրի, պահեստի եւ լոգիստիկայի, ինչպես նաեւ մարքեթինգային գործընթացների կառավարման համար կառուցված լուծումները:
Համարում եմ, որ մեր ծախսերը լիովին արդարացված եւ փոխհատուցված են: Ներդնելով Առեւտրի եւ Պահեստի կառավարման համակարգերը հնարավոր եղավ բարձրացնել աշխատակազմի արտադրողականությունը, խնայել աշխատաժամանակը՝ աշխատակիցների կատարողականի օպտիմիզացման եւ այլ կարեւոր առավելությունների հիման վրա: Հարկ եմ համարում նաեւ ընդգծել Մեր Սոֆթ ՍՊԸ աշխատակիցների պարտաճանաչ արձագանքը՝ համակարգի շահագործման ընթացքում ծագած խնդիրների վերացմանը, եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
2010թ-ից “Մեր Սոֆթ” ընկերության կողմից մշակված Առևտրի և Պահեստի ավտոմատացված կառավարման համակարգը տեղադրված է մեր ընկերությունում: Այն լիովին բավարարում է մեր պահանջներն ու սպասելիքները և զգալիորեն հեշտացնում է առևտրի և պահեստի հաշվառման գործառույթները, ֆինանսական հոսքերի կառավարումը, հաշվետվությունների ձևավորումը:
Մեր Սոֆթ ՍՊԸ-ն, որպես գործընկեր, երազանք կազմակերպություն է: Նրանք ոչ միայն ամբողջովին հանձնեցին այն ինչ խոստացված էր, այլ առանց որեւէ խնդրի տեղայնացրեցին բոլոր փոփոխությունները, թարմացումները եւ այլն: Մենք, անկասկած, համագործակցելու ենք Մեր Սոֆթ-ի հետ այլ նախագծերով, եւ առանց երկմտելու կարող եմ վստահ խորհուրդ տալ այս կազմակերպությունը եւ նրա ծառայությունները ցանկացած այլ կազմակերպության՝ խոշոր, թե փոքր:
Մեր Սոֆթ ՍՊԸ-ի Աշխատակազմի Կառավարման Համակարգը հանդիսանում է արդյունավետ կիրառական գործիք մեծ անձնակազմի վերաբերյալ հրամանների, պայմանագրերի, վերապատրաստումների, հաշվետվությունների և այլ բազմաթիվ փաստաթղթերի ու գործառույթների կուտակման և հսկման համար: