Ոչ թե վաճառք, այլ հյուրասիրություն
Թեյարանի աշխատանքի կառավարումը նրբանկատ մոտեցում է պահանջում: Չէ՞ որ, թեյի մատուցման և ըմբոշխման ընթացքը պարզապես թեյ պատվիրելու կամ խմելու գործողություն չէ: Սա արարողություն է, որը պարգևում է հոգևոր բավարարվածություն՝ խորը, իմաստուն զրույցով համեմված: Սա նշանակում է, որ թեյարանի հաճախորդները հատուկ կոնտիգենտի մարդիկ են՝ էլ ավելի զգայուն մատուցված ծառայությունների որակի նկատմամբ: Սա իր հերթին նշանակում է, որ հյուրի ընդունման պահից մինչև նրան ճանապարհելու ամբողջը գործընթացը պետք է խիստ կառավարելի լինի լավագույն ծառայության որակ ապահովելու համար: Ինչպե՞ս բաց չթողնել ոչ մի մանրուք: Ինչպե՞ս հեշտ վերլուծել ամեն մի գործընթաց: Ինչպե՞ս լավացնել ծառայություններն ավելի շատ հաճախորդ ունենալու համար: Այս հարցերին հեշտությամբ կարող եք պատասխանել Մեր Սոֆթ ՍՊԸ-ի Թեյարանի ավտոմատացված կառավարման ծրագրի օգնությամբ:
Վաճառքը վերահսկելի է բոլոր առումներով
Թեյարանը ունի մի քանի սրա՞հ: Ամռանն էլ ավելանում են բացօթյա տաղվարնե՞րը: Մյուս կողմից ամեն սեղանի շուրջ այցելուները կարող են ժամերով նստել՝ վայելելով հանգիստ զրույց, երբեմն որոշ բաներ պատվիրելով: Ստացվում է, որ ունեում եք միառժամանակ սպասարկվող բազմաթիվ սեղաններ, որոնց ամեն մեկի պատվերների ցանկը ժամանակի հետ ավելանում է: Ինչպե՞ս չշփոթվել, պատվիրատուին հասցնել պատվերն ամբողջությամբ և հնարավորինս արագ, իսկ վերջում բոլորը ճիշտ ներառել հաշվի մե՞ջ: Այս հարցում Ձեզ կօգնի Թեյարանի ծրագիրը: Մեր ծրագրի օգնությամբ մատուցողը կարողանում է արագ ընդունել պատվերը՝ մուտք անելով համակարգ հարմար ինտերֆեյսի օգնությամբ, որից հետո պատվիրվածը անմիջապես արտացոլվում է խոհանոցում: Երբ ժամանակն է գալիս հաշիվը փակելու, վու ա լա, ամեն ինչ արդեն հաշվառված է, մնում է միայն մեկ ստեղն սեղմել կտրոնը տպելու համար:
Բոլորը մեկ տեղում
Ձեր թեյարանում հաճախորդը կարող է միանգամից գնել այն թեյի տեսակը, որը հավանե՞լ է: Թեյարանի կառավարման ավտոմատացված համակարգի շնորհիվ կարիք չկա մանրածախ վաճառքները իրականացնելու և հաշվառելու համար հավելյալ ծրագիր ձեռք բերել: Մեր ծրագիրը ունի բոլոր անհրաժեշտ գործառույթները: Բացի այս ամենը համակարգը տրամադրում է Ձեզ մի շարք գործիքներ, որոնք կօգնեն խթանել վաճառքները: Օրինակ՝ կօգնի հեշտությամբ ներդնել զեղչային կամ կուտակային քարտերով վաճառքները խթանելու մոտեցումը: Կամ կոճակի մեկ սեղմումով կկարողանաք տեղեկացնել Ձեր բոլոր այցելուներին նոր տեսականու կամ հատուկ առաջարկների մասին՝ մշտապես կապի մեջ լինել հավատարիմ հաճախորդների հետ: