«Վերջացել է» բառը չկա
Գարեջուր, խեցգետին, թեթև զրույց, հաճելի մթնոլորտ... եկամուտ ստանալուն կարող է խոչընդոտել միայն մեկ բան՝ «Այդ տեսակ գարեջուրը սպառվել է» արտահայտությունը: Ինչպե՞ս անել, որպեսզի ամբողջ տեսականին միշտ առկա լինի: Գարեջրատան կառավարման ավտոմատացված համակարգի օգնությամբ Դուք միշտ գիտեք՝ որ գարեջրից և որքան ունեք: Այլևս կարիք չկա հատ առ հատ հաշվելու մնացորդը: Ուզում եք ավելի՞ն: Գարեջրատան կառավարման ծրագիրը թույլ է տալիս ֆիքսել յուրաքանչյուր հավատարիմ հաճախորդի նախասիրությունները, որը կարող է արժեքավոր հուշում լինել:
Մի տվեք փողը քամուն
Գարեջրի տեսակները բազմաթիվ են, դրանց հետ մատուցվող խորտիկները բազմազան: Ի՞նչ քանակ ունենալ, որ մի կողմից հաճախորդին հնարավոր լինի տրամադրել ուզածը, մյուս կողմից՝ տեսականին չհնանա ու չդառնա անպիտան: Գարեջրատան կառավարման ավտոմատացված համակարգը կպատասխանի այս բոլոր հարցերին: Չէ՞ որ, համակարգում պահվում է բոլոր ապրանքների և ուտեստների մասին մանրամասն տեղեկատվություն. ե՞րբ է գնվել, ո՞վ է մատակարարը, ո՞րն է պիտանիության ժամկետը եւ այլն:
Սպասարկումն ավելի արագ
Գարեջրատուն գալիս են, սովորաբար խմբերով, պատվիրում տարբեր, իսկ առաջին գավաթին սպասում անհամբեր: Ուզում եք գրավել Ձեր հաճախորդի՞ն, ահա մեր լուծումը: Տեղակայեք Գարեջրատան մեր ծրագիրը ցանկացած շարժական էլ. սարքավորման վրա: Դա թույլ կտա մատուցողին շատ արագ ընդունել պատվերը սեղանի մոտ նստած հաճախորդներից, որից հետո պատվերը հասանելի կլինի համակարգում, թե խոհանոցի և թե մյուս մատուցողների համար: Եվ ահա առաջին մատուցողը դեռ չհեռացած մյուսը բերում է պատվերը: Հաշի՞վ են ուզում: Ծրագիրն արդեն հաշվարկել՝ վերջացրել է, կտրոն էլ տպվում է մեկ սեղմումով: Սա ոչ միայն խնայում է ժամանակը, այլեւ մեծացնում Ձեր վերահսկողությունը: Ավտոմատացման ծրագիրը բացառում է, որ պատվիրված գարեջրի որեւէ գավաթ դուրս մնա հաշվից: