Բիզնեսի կառավարում KPI Արդյունավետության առանցքային ցուցանիշներ

Բիզնեսի կառավարում KPI Արդյունավետության առանցքային ցուցանիշներ

 

    Բիզնեսի կառավարումն առավել արդյունավետ դարձնելու, բիզնես գործընթացների կատարման արդյունավետությունը գնահատելու, ինչպես նաև բիզնես նպատակներին հասնելու կատարողականությունը որոշելու նպատակով ԱՄՆ-ում և եվրոպական երկրների ամենատարբեր բիզնես ոլորտներում գործող ընկերություններում արդեն մի քանի տասնամյակ լայնորեն կիրառվում են արդյունավետության գնահատման հատուկ ցուցացանիշների` փոխկապակցված KPI. Key Performance Indicators համակարգեր:

Քանի որ տերմինը հետխորհրդային երկրներ ներթափանցել է Արևմուտքից, այն անգլերենից բառացի թարգմանելու դեպքում կստացվի

Key- բանալի, հիմնական, առանցքային

Performance – կատարողականություն, արդյունավետության, արտադրողականություն

Indicators– ցուցանիշներ

Թեպետ <<Performance>>-ը նաև կրում է <<կատարողականություն>> և <<արտարողականություն>> իմաստները, սակայն հիմնականում օգտագործվում է <<արդյունավետություն>> եզրույթը:

    KPI արդյունավետության առանցքային ցուցանիշները հզոր գործիք է, որը թույլ է տալիս գնահատել և վերլուծել որև է գործողության արդյունավետությունը ինչպես նաև նշանակված ռազմավարական և օպերոցիոն նպատակին հասնելու մակարդակը: KPI արդյունավետության ցուցանիշները զուգորթելով բիզնեսի ավտոմատացում իրականացնելուն նաև լայնորեն կիրառվում են ՄՌ HR մարդկային ռեսուրսի կառավարման և CRM հաճախորդների հետ հարաբերություններ կառավարման բիզնես ոլորտում: KPI ցուցանիշի գրագետ կիրառման դեպքում հնարավոր է ստանալ աշխատակիցների մոտիվացիայի հրաշալի համակարգ:

   Արդյունավետության ցուցանիշների համակարգը կազմակերպությունները ներդնում են, որպեսզի հնարավոր լինի գնահատել ձեռնարկության արդյունքներն ու արտադրողականությունը` ինչպես ընդհանրացված և ամբողջական, այնպես էլ առանձին ստորաբաժանման և աշխատակցի: Այս համակարգը կարող է կիրառվել ցանկացած բիզնես գործունեության և ֆունկցիայի դեպքում, կարելի է գնահատել ֆինանսական և տնտեսական արդյունքները. որևէ ստորաբաժանման աշխատանքի, վաճառքների ծավալի, շահութաբերության, արտադրողականության և այլն:

   KPI-հիմնական արդյունավետության ցուցանիշների մշակման և ներդրման ժամանակ կարևոր է ուշադրություն դարձնել շատ պարզ և կարևոր կանոնի` KPI-ը  գործիք է, որով չափվում է նշանակված նպատակը. եթե դուք մշակել եք այնպիսի ցուցանիշ, որը կապված չէ որևէ նպատակի հետ և չի բխում դրա բովանդակությունից, ապա այդ ցուցանիշը չի կարող անվանվել KPI: Այս ցուցանիշների մեթոդով գործատուն կարող է գնահատել աշխատակիցներին: KPI շատ նման է աշխատանքային պլանին, սակայն մի կարևոր առանձնահատկությամբ՝ աշխատակցի աշխատանային և արտադրողականության  ցուցանիշը պետք անպայման  փոխկապակցված լինի  ընդհանուր կազմակերպության KPI-ին` այնպիսին, ինչպիսիք են եկամուտը, շահույթը այլ տնտեսական ցուցանիշներ: Առանձին աշխատակցի կամ ստորաբաժանման KPI կապվում է ընդհանուր կազմակերպության ցուցանիշներին մի շատ պարզ պատճառով. տարբեր աշխատակիցների գործողությունները որևէ կերպ չպետք է հակասեն այլ ստորաբաժանման բիզնես պրոցեսներում ներգրավված աշխատակիցների աշխատանքին` առաջացնելով արհեստական արգելակում ինչպես աշխատակցի պարագայում, այնպես էլ ամբողջ ձեռնարկության:

   Հիմնական կամ առանցքային արդյունավետության ցուցանիշները հնարավորություն են տալիս գնահատել բիզնեսի իրավիճակը և ռազմավարությունը: KPI առանցքային արդյունավետության ցուցանիշները խմբավորվում են հետևյալ տեսակներով.

  • Արդյունքի KPI արդյունավետության ցուցանիշ.  ցույց է տալիս քանակական և որակական արդյունքը
  • Ծախսերի  KPI արդյունավետության ցուցանիշ.  ցույց է տալիս ծախսված ռեսուրսները
  • Գործունեության KPI արդյունավետության ցուցանիշ.  այն ցուցանիշներն են, որոնք վերաբերում են բիզնես պրոցեսների կատարմանը, հնարավորություն են տալիս գնահատել` որքանով է համապատասխանում գործառույթի իրականացումը նախապես մշակված ալգորիթմին
  • Արտադրողականության KPI արդյունավետության ցուցանիշ. արդյունքի և ժամանակի հարաբերությունով արտահայտվող ածանցյալ ցուցանիշներ
  • Արդյունավետության կամ էֆեկտիվության KPI արդյունավետության ցուցանիշ.  արդյունքի և ծախսված ռեսուրսի հարաբերությունով ստացվող ցուցանիշ:

   KPI արդյունավետության ցուցանիշը  և անձնակազմի մոտիվացիան դարձել են անբաժանելի հասկացություններ: Դա վկայում է, որ արդյունավետության առանցքային ցուցանիշների բիզնես գործիքը անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպության ղեկավար անձնակազմին, այլև տարբեր ստորաբաժանումներում ամենատարբեր բիզնես գործառույթներ իրականացնող աշխատակիցներին, որոնք կիրառելով այն, կարող են հեշտությամբ հաշվարկել արդյունքին հասնելու համար անհրաժեշտ քայլերը: 

Ավելին կարող եք կարդալ՝ 

Share