Ինչպես ավելացնել վաճառքները և ձեռք բերել բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ

30
Sep.
2014
Գարեգին Սարգսյան
CRM

CRM Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում

Այցելելով սեմինարին դուք կտիրապետեք՝  CRM գաղափարախոսության կիրառման մեթոդներին և մեխանիզմներին՝ միանգամյա հաճախորդներին լոյալ դարձնելու, հաճախորդներից պիտանի ինֆորմացիայի հավաքագրման և այդ ինֆորմացիայի շնորհիվ  վաճառքների ծավալների բարձրացման,  ինչպես նաև վաճառքի և սպասարկման բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման գործիքներին:

 

Սեմինարը տեղի կունենա՝  Հոկտեմբերի  28 և 29  ժամը՝ 15:30-19:30  

ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 26/1 շ. Հասցեում, ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ բիզնես կենտրոն Արամե դահլիճ:

 

Նպատակային լսարանը՝

  • ՓՄՁ Տնօրեններ և հիմնադիրներ
  • Կոմերցիոն տնօրեններ
  • Մարքեթինգի բաժնի ղեկավարներ և աշխատակիցներ
  • Վաճառքների բաժնի ղեկավարներ

Սեմինարը կվարի ՝  Տ.Գ.Թ.  Գարեգին Սարգսյանը, որը հանդիսանում է Մեր Սոֆթ ընկերության հիմնադիր, Mer Soft CRM համակարգի համահեղինակ: Գ. Սարգսյանը նաև իրականացրել է բազմաթիվ CRM համակարգերի ներդրում Հայաստանյան շուկայում և այդ բնագավառում ունի շուրջ 5 տարվա փորձ:

 

Սեմինարի արժեքը՝ մեկ անձի համար կազմում է ընդամենը 35000 ՀՀ դր. 

 

Գրանցվեք՝ +374 10 355 111; +374 77 355 111; +374 95 355 111; info@mersoft.am

 

Սեմինարի ծրագիրը

 

Օր I

Ներածություն

Ինչ է CRM -ը

CRM-ի առաջացման պատմությունը

ՈՒմ համար է անհրաժեշտ CRM

Գնորդների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում

Գնորդների մեկ ընդհանրացված տվյալների շտեմարանի ստեղծում

Գնորդների և Գործընկերների դասակարգում

Հաճախորդների սեգմենտավորում

Կապերը CRM – ում

 

Սուրճի ընդմիջում

 

Գնորդի և գործընկերների հետ փոխհարաբերության տեսակներ

Վաճառքների գործընթացի վերահսկում, վաճառքների ձագար /воронка продаж/

Ինչ արժե մեկ հաճախորդը

Գնորդի լոյալություն, գնահատում և լոյալության բարձրացում

Վաճառքներ խորհուրդով /երբ վաճառում են ձեր հաճախորդները/

Կրկնակի վաճառքների իրականացում cross sale

Հաճախորդի կարիքների գնահատում, հաշվառում և վերլուծություն

Բողոքների հաշվառում և վերլուծություն

 

Օր II

CRM ավտոմատացված համակարգեր

CRM համակարգերի ներդրման բարդություններ և խնդիրներ

CRM ներդրման փորձ Հայաստանյան ընկերություններում

CRM ներդրում B2B և B2C կազմակերպություններում

 

Մեր Սոֆթ CRM համակարգի ներկայացում

SMS, email, call center, web page գործիքների ինտեգրացում CRM համակարգերում:

 

Սուրճի ընմիջում 

 

Բիզնես գործընթացների ավտոմատացված կառավարում

Աշխատակիցների միջև ինֆորմացիայի փոխանակում

Մարքեթինգային միջոցառումների կառավարում ROI հաշվարկ

Սպասարկման գործընթացների կառավարում հանձնարարականների համակարգ

 

Սերտիֆիկատների և հուշանվերների հանձնում

Share