<<Մեր Սոֆթ>> ընկերությունը հետեւում է ոլորտի նորություններին. Եվգենի Կասպերսկին Հայաստանում է հանրապետության նախագահի ամենամյա ՏՏ մրցանակն ստանալու համար. նա արդեն 6-րդ համաշխարհային հեղինակությունն է, որ մեր երկիր է գալիս` ստանալու հեղինակավոր մրցանակը:
Նրա բիզնեսը աճում է օր-օրի. նա պայքարում է վիրուսների դեմ, նրան մեղադրում են վիրուս գրելու համար: Եվգենի Կասպերսկին այս հարցը ակնհայտ վիրավորանքով է ընդունում. ասում է. <<Մեղավոր են նրանք, ովքեր շահագրգիռ են, իսկ սենսացիայով շահագրգիռ են միայն լրագրողները>>: 2013-ից Պոլիտեխնիկ համալսարանում գործում է Կասպերսկի լաբորատորիայի հայաստանյան կենտրոնը. տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր մշակումների նպատակով բացված կենտրոնը, սակայն, վերածվել է պարզ դասասենյակի. պետական մոտեցում չկա, անձնական կապերն էլ այդքանի են բավարարում:
Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր
- Ժամանակի հաշվառում
- Մոբայլ առևտրի համակարգ
- Ավելացրեք օնլայն վաճառքները