ԱՌՆՈՂԸ ԿԻՆ Է, ԾԱԽՈՂԸ՝ ՏՂԱՄԱՐԴ

18
Nov.
2015
Աննա Բալյան
CRM

Նավարկությունից առաջ եվրոպացի վաճառականները դեռ 18-րդ դարում թղթիկների վրա գրում էին հաճախորդների անունները, նրանց նախասիրությունները, որպեսզի ապրանքը անհատականացված բերեն, ծննդյան օրերը՝ փոքրիկ նվերները չմոռանալու համար: Սա, ըստ էության, CRM համակարգի նախապապն էր: Փոխվեցին ժամանակները, նույնը՝ ավելի մանրամասն ու հագեցած տեղեկատվությամբ, կատարում են թվային տեխնոլոգիաները:

,, C-customers. դուք այստեղ նստած չէիք լինի, եթե չլինեին գեղեցկությունը գնահատող տիկինները,
R-relationship. եթե  2 մարդ զրուցում են, դա արդեն փոխհարաբերություն է,
M- management. կառավարում:
Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարում. սա է CRM-ը,,. ,,Հելիոս,, կոսմետոլոգիական կենտրոնի աշխատակիցներին  բացատրում է ,,Մեր Սոֆթ,, ընկերության համահիմնադիր Գարեգին Սարգսյանը:

Համակարգը տվյալների հսկա բազա է. գույներով տարանջատում է պարտաճանաչ ու անկայուն հաճախորդներին, նրանց այցերի հաճախականությունը, գոհ կամ դժգոհ լինելու հանգամանքը, սեռը, տարիքը:  Առանցքային պայման է. հաճախորդների տվյալները պետք է ճշգրիտ ներմուծվեն: Հակառակը զավեշտի կարող է հասցնել. ասենք, համակարգը շնորհավորում է հաճախորդի  ծննդյան օրը, բայց պատասխան նամակ է գալիս. ,,Շնորհակալ եմ, բայց այսօր իմ ծնունդը չէ,,:

 

,,Համակարգի մեջ կա նաեւ բողոքների հաշվառման տեղ. մարդը դժգոհությունը արտահայտում է, հոգին թեթևացնում, ընկերությունն էլ փորձում է դրա հիման վրա շտկել թերությունները: Համակարգը  ներդրած ընկերությունները CRM-ի շնորհիվ եկամուտը գրեթե կրկնապատկում են,,,_ասում է Գարեգին Սարգսյանը:

,,Հաճախորդը կին է, սպասարկողը՝ տղամարդ,_ պատկերավոր  բացատրում է ,,Մեր Սոֆթի,, ներկայացուցիչը,_ կինն է ընտրում տղամարդուն,,: Տղամարդը ուշադիր է կնոջ հանդեպ, հոգ է տանում, երբ կողքից  գնում է՝ զանգում-հետաքրքրվում է:  Հաճախորդների հետ փոխհարաբերություններն էլ այսպես են կառավարվում. դա նրանց ընդմիշտ կապում է ընկերությանը:

 

 

 

Share