Պլանավորե՛ք հեշտությամբ
Հետաքրքիր արշավի գաղափար ունե՞ք, բայց արշավի ուղղությունը հասանելի է լինելու կես տարի հետո: Վախենում եք մոռանա՞լ: Հոգ չէ, պլանավորեք արշավները Մեր Սոֆթ ընկերության Տուրիզմի կառավարման ծրագրի օգնությամբ և ծրագիրը հիշեցումների ճկուն համակարգի շնորհիվ թույլ չի տա Ձեզ որևէ բան բաց թողնել: Ունե՞ք առաջարկ, որ կհետաքրքրի Ձեր մշտական հաճախորդներին: Կոճակի մի քանի սեղմում, և ծրագիրը ավտոմատ հաղորդագրություններ կուղարկի համապատասխան մարդկանց․ նոր արշավների առաջարկներ, ծննդյան օրվա շնորահավորանքներ կամ հիշեցումներ մոտակա արշավների մասին:
Կազմակերպչական աշխատանքները շատ են և բազմազան, իսկ հաճախորդները ակնկալում են շուտափույթ պատասխաննե՞ր: Վախենում եք, տեղեկատվության քանակի և սուղ ժամանակի պատճառով ինչ-որ բան բաց թողնե՞լ: Մի՛ անհանգստացեք։ Ծրագիրը Ձեր կողքին է: Ներդրված հանձնարարականների կառավարման գործառույթների շնորհիվ դուք կարող եք հեշտությամբ պլանավորել Ձեր և Ձեր աշխատակիցների աշխատանքը: