Գնացուցակների համակարգ

Վաճառքների ստորաբաժանման աշխատանքի համակարգման, հաճախորդների և գործընկեր կազմակերպությունների հետ ճկուն և թափանցիկ առևտրային հարաբերությունների վարման համար Մեր Սոֆթ CRM համակարգում՝ ինֆորմացիոն  ընդհանրացված միջավայրում մշակվել է գնացուցակների ենթահամակարգը վաճառքում առկա ապրանքների և գների ցուցակ:

Այս ենթահամակարգը հնարավորություն է ընձեռում սահմանել ցանկացած քանակությամբ ապրանքների և ծառայությունների գնացուցակներ, դրանք տարանջատել ու սեգմենտավորել ըստ սեզոնային (գնացուցակը գործում է տվյալ ժամանակահատվածում), դրամական միավորների, գործընկերների, հավատարիմ կամ կարևոր գնորդների և այլն: Գնացուցակները հնարավոր է սահմանել ապրանքների և ծառայությունների համար մեծածախ և մանրածախ: Գնացուցակների համակարգը հնարավորություն է տալիս նաև սահմանել անհատական գներ և կցագրել այդ գնացուցակը տվյալ հաճախորդին կամ գործարքին:   



Share