Գնորդների, մատակարարների և գործընկերների փոխհարաբերությունների իրավաբանական կարգավորման կարևորագույն հիմնաքար է հանդիսանում պայմանագրերը, համաձայնագրերը, երաշխիքային սպասարկման սերտիֆիկատները և այլն: Պայմանագրերի կորուստը կամ դրանց պարտավորությունների կատարողականի բացակայությունը կարող է հանգեցնել անդառնալի բարոյական և նյութական կորուստների, կազմակերպությունում անկայուն մտնոլորտի առաջացման և գործընկեր կազմակերպության կամ հաճախորդի աչքերում հեղինակազրկմանը:
Որևէ մեկը չի վիճի այն հարցի շուրջ, որ այսօր պայմանագրերի թվայնացումը և դրանց փաստաթղթաշրջանառության կառավարումը կազմակերպություններում դարձել է ժամանակի պահանջն ու հրամայականը: Մեր Սոֆթ CRM համակարգում առկա է փաստաթղթաշրջանառության ենթահամակարգը որի միջոցով հնարավոր է վերահսկել նաև պայմանագրերի և նմանատիպ այլ փաստաթղթեր: CRM համակարգով հնարավոր է ինչպես գեներացնել տիպային պայմանագրեր այնպես էլ ստեղծել անհատական պայմանագրեր՝ ֆայլի կցագրման հնարավորությամբ: Պայմանագրերի կառավարման ենթաբլոկը ինտեգրացված է գնորդի կամ գործընկերոջ քարտում, նաև իրականացնում է ժամկետների վերահսկում: Պայմանագրերը կարող են տարանջատվել ըստ խմբերի և կարգավիճակների: Կարգավիճակների փոփոխման միջոցով հնարավոր է իրականացնել փոխկապակցված աշխատանք ստորաբաժանումների աշխատակիցների միջև, կարգավիճակի մասին տեղեկացումների ծանուցում և խմբագրման կամ հեռացման արգելափակում: