Վաճառքների կառավարումը հանդիսանում է CRM համակարգերի առանցքային դրույթներից մեկը: Վաճառքի բիզնես պրոցեսը տարբեր ոլորտի կազմակերպություններում իրականացվում է ամենատարբեր եղանակներով և գործառույթների հաջորդականությամբ, ինչպես նաև յուրաքանչուր ոլորտում կիրառվում են վաճառքի տարբեր տեխնոլոգիաներ: Վաճառքների կառավարման գործընթացը Մեր Սոֆթ CRM համակարգում, հնարավոր է իրականացնել փոխկապակցված գործառույթներով ինֆորմացիոն հոսքերի վերլուծությունով, փաստաթղթավորումով և օժանդակ կառավարման ավտոմատացված գործիքներով:
Մեր Սոֆթ CRM–ը թույլ է տալիս իրականացնել՝
- Վաճառքների պլանավորում ըստ ծավալների, ժամանակահատվածի, գործակալների, տարածաշրջանների, ուղորդման, գնորդների խմբերի և այլն:
- Գործարքների փուլային կառավարում /վաճառքների ձագար- воронка продаж/, համակարգը հնարավորություն է տալիս գնահատել գործարքների փակման հավանականությունը և սպասվելիք եկամուտները:
- Հաճախորդների խմբավորում ըստ նրանց ուղորդման և հետաքրքրությունների սոցիալ-դեմոգրաֆիկական կամ գործունեության խմբերի՝ համապատասխան յուրաքանչյուր խմբին նախնական առաջարկների տրամադրման համար:
- Վաճառքի մասնագետների կողմից իրականացված աշխատանքի քանակական, որակական և գումարային գնահատում:
- Հաճախորդի հետ շփման պատմության դիտարկում, նախկինում կատարված գնումների, նախասիրությունների, բողոքների և առաջարկների վերլուծություն:
- Պոտենցիալ հաճախորդի կամ գնորդի կարիքների բացահայտում և ինֆորմացիայի հաշվառում
- Հաճախորդի կամ պոտենցիալ գնորդի հետ բանակցային գործընթացների և շփման պատմության հաշվառում
- Գնային առաջարկի տրամադրում
- Cross sales և upsales տեխնոլոգիաների կիրառման համար տվյալների օնլայն տրամադրում
- Պատվերների կազմում
- Գնացուցակների կառավարում
- Վաճառքի ձևակերպում
- Պայմանագրի կազմում
Այլ փաստաթղթերի կազմում հաշիվ ապրանքագիր, կատարման ակտ, բեռնագիր, երաշխիքային կտրոններ և այլն: