Resort management system implementation

29
Sep.
2016
Anna Balyan


 

Ջերմուկի «Արարատ» առողջարանը նրանց համար է, ովքեր որոշել են համատեղել հանգիստն ու բուժումը: 

Արդյունավետ բուժում, հարմարավետ հանգիստ ու բովանդակալից ժամանց. հակիրճ այսպես կարելի է բնութագրել «Արարատ» առողջարանի գործունեության ուղղությունները: 
        Հայտնի է, որ բուժումը Ջերմուկի առողջարաններում հասանելի է և արդյունավետ:
Հասանելի է, քանի որ գները Հայաստանում առողջարանային բուժման համար առայժմ ավելի ցածր են, քան արտասահմանում: 
Արդյունավետ է, քանի որ առողջարաններում բուժումը, բացի սովորական բուժման մեթոդներից, ենթադրում է նաև բնական բուժական գործոնների օգտագործումը, ինչպես օրինակ՝ հանքային ջուրը և բարենպաստ կլիման: Եվ վերջապես` առողջարանային քաղաք Ջերմուկում գտնվելը թույլ է տալիս փոխել ամենօրյա կենցաղային պայմանները կամ դուրս գալ հիվանդանոցային պայմաններից, ինչը հանդիսանում է հոգեբանական կարևոր գործոն առողջական վիճակի բարելավման համար:
Հյուրանոցի կառավարման համակարգի մասին կարող եք կարդալ այս հղումով
Share