Բիզնեսի կառավարում KPI Արդյունավետության առանցքային ցուցանիշներ

9
Apr.
2016
Garegin Sargsyan

Բիզնեսի կառավարում KPI Արդյունավետության առանցքային ցուցանիշներ

 

    Բիզնեսի կառավարումն առավել արդյունավետ դարձնելու, բիզնես գործընթացների կատարման արդյունավետությունը գնահատելու, ինչպես նաև բիզնես նպատակներին հասնելու կատարողականությունը որոշելու նպատակով ԱՄՆ-ում և եվրոպական երկրների ամենատարբեր բիզնես ոլորտներում գործող ընկերություններում արդեն մի քանի տասնամյակ լայնորեն կիրառվում են արդյունավետության գնահատման հատուկ ցուցացանիշների` փոխկապակցված KPI. Key Performance Indicators համակարգեր:

Քանի որ տերմինը հետխորհրդային երկրներ ներթափանցել է Արևմուտքից, այն անգլերենից բառացի թարգմանելու դեպքում կստացվի

Key- բանալի, հիմնական, առանցքային

Performance – կատարողականություն, արդյունավետության, արտադրողականություն

Indicators– ցուցանիշներ

Թեպետ <<Performance>>-ը նաև կրում է <<կատարողականություն>> և <<արտարողականություն>> իմաստները, սակայն հիմնականում օգտագործվում է <<արդյունավետություն>> եզրույթը:

    KPI արդյունավետության առանցքային ցուցանիշները հզոր գործիք է, որը թույլ է տալիս գնահատել և վերլուծել որև է գործողության արդյունավետությունը ինչպես նաև նշանակված ռազմավարական և օպերոցիոն նպատակին հասնելու մակարդակը: KPI արդյունավետության ցուցանիշները զուգորթելով բիզնեսի ավտոմատացում իրականացնելուն նաև լայնորեն կիրառվում են ՄՌ HR մարդկային ռեսուրսի կառավարման և CRM հաճախորդների հետ հարաբերություններ կառավարման բիզնես ոլորտում: KPI ցուցանիշի գրագետ կիրառման դեպքում հնարավոր է ստանալ աշխատակիցների մոտիվացիայի հրաշալի համակարգ:

   Արդյունավետության ցուցանիշների համակարգը կազմակերպությունները ներդնում են, որպեսզի հնարավոր լինի գնահատել ձեռնարկության արդյունքներն ու արտադրողականությունը` ինչպես ընդհանրացված և ամբողջական, այնպես էլ առանձին ստորաբաժանման և աշխատակցի: Այս համակարգը կարող է կիրառվել ցանկացած բիզնես գործունեության և ֆունկցիայի դեպքում, կարելի է գնահատել ֆինանսական և տնտեսական արդյունքները. որևէ ստորաբաժանման աշխատանքի, վաճառքների ծավալի, շահութաբերության, արտադրողականության և այլն:

   KPI-հիմնական արդյունավետության ցուցանիշների մշակման և ներդրման ժամանակ կարևոր է ուշադրություն դարձնել շատ պարզ և կարևոր կանոնի` KPI-ը  գործիք է, որով չափվում է նշանակված նպատակը. եթե դուք մշակել եք այնպիսի ցուցանիշ, որը կապված չէ որևէ նպատակի հետ և չի բխում դրա բովանդակությունից, ապա այդ ցուցանիշը չի կարող անվանվել KPI: Այս ցուցանիշների մեթոդով գործատուն կարող է գնահատել աշխատակիցներին: KPI շատ նման է աշխատանքային պլանին, սակայն մի կարևոր առանձնահատկությամբ՝ աշխատակցի աշխատանային և արտադրողականության  ցուցանիշը պետք անպայման  փոխկապակցված լինի  ընդհանուր կազմակերպության KPI-ին` այնպիսին, ինչպիսիք են եկամուտը, շահույթը այլ տնտեսական ցուցանիշներ: Առանձին աշխատակցի կամ ստորաբաժանման KPI կապվում է ընդհանուր կազմակերպության ցուցանիշներին մի շատ պարզ պատճառով. տարբեր աշխատակիցների գործողությունները որևէ կերպ չպետք է հակասեն այլ ստորաբաժանման բիզնես պրոցեսներում ներգրավված աշխատակիցների աշխատանքին` առաջացնելով արհեստական արգելակում ինչպես աշխատակցի պարագայում, այնպես էլ ամբողջ ձեռնարկության:

   Հիմնական կամ առանցքային արդյունավետության ցուցանիշները հնարավորություն են տալիս գնահատել բիզնեսի իրավիճակը և ռազմավարությունը: KPI առանցքային արդյունավետության ցուցանիշները խմբավորվում են հետևյալ տեսակներով.

  • Արդյունքի KPI արդյունավետության ցուցանիշ.  ցույց է տալիս քանակական և որակական արդյունքը
  • Ծախսերի  KPI արդյունավետության ցուցանիշ.  ցույց է տալիս ծախսված ռեսուրսները
  • Գործունեության KPI արդյունավետության ցուցանիշ.  այն ցուցանիշներն են, որոնք վերաբերում են բիզնես պրոցեսների կատարմանը, հնարավորություն են տալիս գնահատել` որքանով է համապատասխանում գործառույթի իրականացումը նախապես մշակված ալգորիթմին
  • Արտադրողականության KPI արդյունավետության ցուցանիշ. արդյունքի և ժամանակի հարաբերությունով արտահայտվող ածանցյալ ցուցանիշներ
  • Արդյունավետության կամ էֆեկտիվության KPI արդյունավետության ցուցանիշ.  արդյունքի և ծախսված ռեսուրսի հարաբերությունով ստացվող ցուցանիշ:

   KPI արդյունավետության ցուցանիշը  և անձնակազմի մոտիվացիան դարձել են անբաժանելի հասկացություններ: Դա վկայում է, որ արդյունավետության առանցքային ցուցանիշների բիզնես գործիքը անհրաժեշտ է ոչ միայն կազմակերպության ղեկավար անձնակազմին, այլև տարբեր ստորաբաժանումներում ամենատարբեր բիզնես գործառույթներ իրականացնող աշխատակիցներին, որոնք կիրառելով այն, կարող են հեշտությամբ հաշվարկել արդյունքին հասնելու համար անհրաժեշտ քայլերը: 

Ավելին կարող եք կարդալ՝ 

Share