Ցանկացած կազմակերպության մարդկային ռեսուրսի կամ աշխատակազմի ճիշտ կառավարման համար անհրաժեշտ է աշխատակազմի կառավարման համապատասխան համակարգ կամ ծրագրային ապահովում: Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի կարևոր գործիքներ են համարվում իդենտիֆիկացման սարքերը, որոնց միջոցով վերահսկվում են աշխատակիցների հաճախումները: Իդենտիֆիկացման սարքերի մի քանի տեսակներ կան՝ քարտով, մատնահետքով, սակայն վերջին ժամանակներս լայնորեն կիրառություն են գտել դիմաճանաչման սարքերը: Դիմաճանաչմամբ կենսաչափական սարքը թույլ է տալիս վարել աշխատակիցների աշխատանքային ժամերի և աշխատակիցների հաճախումների հաշվառման մատյան՝ վերջիններիս դիմագծերով ֆիքսելով ժամանման և մեկնման ժամերը: Տվյալ մեթոդի առավելությունը ոչ կոնտակտային օգտագործումն է, ինչն օգտակար է ինչպես հիգիենայի /արտադրության, բուժ. հաստատության և այլ ոլորտներում օգտագործելու համար/, այնպես էլ՝ անխափան աշխատելու տեսանկյունից, ինչն այլ կոնտակտային սարքերի մոտ հաճախակի կրկնվող խնդիր է: Իսկ մատնահետքով սարքը, օրինակ, անվտանգ չէ հիգիենայի տեսանկյունից: Ալգորիթմների թարմացման և հզոր ապարատային հագեցածության շնորհիվ իդենտիֆիկացնելու համար անհրաժեշտ է միայն մեկ վարկյան գլուխը թեքել դեպի սարքը` համակարգն ավտոմատ կորոշի աշխատակցի ինքնությունն ու կգրանցի աշխատավայր նրա մուտքի կամ ելքի ժամը: Պարզապես անհրաժեշտ է սարքն ամրացնել պատին կամ մեկ այլ հարմար տեղ, մուտքագրել աշխատակիցների դիմապատկերները և համակարգը պատրաստ կլինի ֆիքսել հաճախումները:
Աշխատանքային կարգապահության վերահսկողությունը աշխատաժամանակի հաշվառման համակարգերի հիմնական հնարավորություններից մեկն է: Կարգապահության արդյունավետ վերահսկման համար անհրաժեշտ է ֆիքսել աշխատակցի՝ աշխատավայր ժամանելու և հեռանալու ժամերը: Ֆիքսված ժամերը համադրվում են աշխատակցի աշխատանքային գրաֆիկի հետ, ինչի շնորհիվ համակարգը պարզում է աշխատած աշխատաժամերը, ինչպես նաև տարաբնույթ խախտումները, ինչպիսին են, օրինակ, ուշացումները, աշխատանքից շուտ դուրս գալը և այլն:
Եթե աշխատակիցների՝ քարտերով իդենտիֆիկացման դեպքում հնարավոր է լինում քարտը փոխանցել մեկ այլ աշխատակցի, որը նրա փոխարեն անցկացնում է քարտը, իսկ գործատուն անգամ տեղյակ էլ չի լինում այդ մասին, ապա դիմաճանաչման սարքը թույլ է տալիս խուսափել նման կեղծիքներից, քանի որ այս դեպքում յուրաքանչյուրը պատասխանատու է դառնում միայն իր հաճախումների համար: Հայաստանում բազմաթիվ ընկերություններ արդեն ներդրել են այս սարքը և հաջողությամբ կիրառում են՝ կարգապահությունն ու աշխատանքային ռեսուրսների կառավարումը հասցնելով առավելագույն մակարդակի:
Աշխատակազմի կառավարման համակարգի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ՝ http://www.mersoft.am/hy/hr-աշխատակազմի-կառավարման-համակարգ.html
Ավելին կարող եք կարդալ՝
Business management automation softwares
- Dental clinic
- MER Pharmacy
- Restaurant MS
- Time Tracker
- Mobile commerce system
- Paying customers with JivoChat