Հյուրանոցի բիզնես գործընթացներ

Բիզնես գործընթացներ

 

Կառավարման և կազմակերպման տեսանկյունից հյուրանոցային համալիրները բարդ համակարգեր են, որոնք բաղկացած են փոխկապակցված տարբեր ծառայություններից: Հիմնական տիպային ծառայություններն են համարների ֆոնդի կառավարման ծառայությունը, ադմինիստրատիվ ծառայությունը, կոմերցիոն ծառայությունը, սննդի ծառայությունը, ինժեներատեխնիկական ծառայությունը, սննդամթերքի և տնտեսական ապրանքների մատակարարման և այլ լրացուցիչ ծառայություններ:

   Հյուրանոցային բիզնեսի ավտոմատացման դեպքում հնարավոր կլինի ավելի գրագետ և արդյունավետ կառավարել բոլոր բիզնես պրոցեսները, որոնք առկա են հյուրանոցում և ապահովել մի բիզնես գործընթացի կապը մյուս բիզնես գործընթացի հետ, ինչը թույլ կտա ավելի համակարգված տեղեկատվություն ստանալ հյուրանոցի կառավարման վերաբերյալ:

Հյուրանոցային բիզնեսն ունի կազմակերպական բարդ կառուցվածք, քանի որ ապահովում է հաճախորդների հետ շփում գործունեության բոլոր փուլերում: Եվ հենց բիզնես պրոցեսների գրագետ մոդելավորումն է թույլ տալիս հյուրանոցային բիզնեսին մատուցել որակյալ և բարձրակարգ սպասարկում, լինել մրցունակ և ավելի եկամտաբեր:

Հյուրանոցային բիզնեսի կառավարումը ենթադրում է բազմաթիվ պրոցեսներ, որոնք պետք է նկարագրել և կազմակերպել մինչև դրանց ավտոմատացմանն անցնելը: Հյուրանոցային բիզնեսում առկա բիզնես-գործընթացները նույնպես բաժանվում են երեք խմբի:

  1. Հյուրանոցի հիմնական բիզնես պրոցեսներ
  • Հյուրանոցային ծառայությունների վաճառք
  • Հյուրանոցային համարների ամրագրում
  • Հյուրերի բնակեցում
  • Հյուրընկալության ընթացքում հյուրերի սպասարկում
  • Ռեստորանի, ճաշարանի և բարի ծառայությունների իրականացում
  • Զվարճալի խաղերի և ժամանցային կենտրոնի ծառայության մատուցում
  • Սպորտային դահլիճ, լողավազան, սաունա, մերսման և այլ ծառայությունների կազմակերպում
  • մինի բարի ծառայություն
  • Հագուստի խնամքի ծառայություն
  • Կոնֆերանս-դահլիճների տրամադրման ծառայության բիզնես գործընթացներ և այլն:
  1.  Հյուրանոցի օժանդակ բիզնես պրոցեսներ
  • Housekeeping մաքրման ծառայության աշխատանքի կազմակերպում
  • Սննդամթերիքի մատակարարման և պահեստավորման գործընթացներ
  • Մաքրման միջոցների և հիգիենայի պարագաների մատակարարման, պահեստավորման և սենյակներում անհրաժեշտ պարագաների ապահովման գործառույթներ
  • Հեռախոսակայանի օպերատորների աշխատանքային նորմերի վերահսկում
  • Հյուրերի բնակեցման և սենյակի հետ կապված փաստաթղթերի պատրաստման գործընթաց
  • Տուրիստական գործակալությունների ու գործընկերների հետ հարաբերություններ և համապատասխան փաստաթղթերի՝ պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր, կատարման ակտ,  պատրաստման գործընթացներ
  • Ֆինանսական գործունեության՝ եկամուտների և ծախսերի հաշվառման կազմակերպում, հաշվետվությունների կազմման գործընթացներ և այլն
  1. Հյուրանոցի զարգացման բիզնես պրոցեսներ
  • Մարքեթինգային բնույթի գործառույթների մշակում և ներդրում
  • Ծննդյան, տոնական օրերի շնորհավորանքների ուղարկում
  • Հյուրանոցի հաճախորդների հիշարժան օրերի շնորհավորում, օրինակ, ամուսնության օրվա
  • Բոնուսային, լոյալության ծրագրերի ներդրում
  • Հաճախորդների հավատարմության չափման և հետագա քայլերի իրականացման գործառույթներ
  • Հյուրերի բողոքների կառավարում
  • Հյուրերի ցանկությունների և նախասիրությունների իրականացման գործառույթներ և այլն:

Համակարգված բիզնես-գործընթաց չստեղծելու դեպքում անհնար կլինի բավարարել հյուրերի և հաճախորդների պահանջները և որակյալ սպասարկում ապահովել: Ավելին, ժամանակի ընթացքում անհրաժեշտ է օպտիմալացնել արդեն գոյություն ունեցող բիզնես-պրոցեսները և անընդհատ հետևել զարգացումներին՝ մրցակցության պայքարում հաղթելու համար:



Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր

Share