BPM կամ բիզնես պրոցեսների կառավարում
BPM (Business Process Management) բիզնես գործընթացների կառավարում. ամբողջական մոտեցում է՝ ուղղված ամբողջ կազմակերպության ասպեկտների կառավարմանը՝ հաճախորդների համար արժեքների ստեղծման ողջ շղթայում: Ցանկացած ձեռնարկությունում իրականացվող ամենատարբեր գործառություններում, օպերացիաներում և բիզնես պրոցեսներում, ինչպես նաև ձեռնարկության կառավարման ամբողջ շղթայում առկա են նյութական ռեսուրսի, մարդկային ռեսուրսի, ժամանակի, ֆինանսական միջոցների, հաճախորդների հետ հարաբերությունների և փաստաթղթերի հետ կապված կառավարման խնդիրներ: Մյուս կողմից, անհրաժեշտ է կառավարումն իրականացնել ամբողջական և իրար հաջորդող բիզնես պրոցեսների միջոցով, որպեսզի հնարավոր լինի տեսնել ամբողջական պատկերը. դա հնարավորություն կտա գրագետ օպտիմալացնել և ռեսուրսները արդյունավետ բաշխել ձեռնարկության տարբեր ստորաբաժանումներում՝ մարքեթինգի, վաճառքի, արտադրություն, մատակարարման և այլն: Եթե բիզնես գործընթացը նկարագրված է գրագետ և առկա են գործընթացների իրականացման կանոնակարգեր, ապա վերահսկման և կառավարման գործընթացը առավելագույնս կպարզանա: Օրինակ, ցուցանիշների մատրիցան անմիջապես ցույց կտա ծախված ռեսուրսի՝ նյութի, կատարման ժամանակի և այլ ցուցանիշներ, հնարավոր կլինի գնահատել՝ արդյոք ցուցանիշը նորմավորված է, թե կատարողը ունի թերություն, շրջանառվող փաստաթղթերը կունենան հստակ ճանապարային քարտեզ, աշխատակցի իրականացրած հանձնարարականները գարծառույթները կկոնկրետանան և այլն:
Բիզնես պրոցեսների կառավարումը պետք է լուծի բազմաթիվ խնդիրներ, որոնք առավել սրվում են, երբ առաջանում է գործընթացների և պրոցեսների փոփոխության անհրաժեշտություն, արտաքին պատճառներով՝ օրինակ, շուկայի փոփոխություն կամ ներքին՝ կազմակերպության ընդլայնում, նոր ապրանքատեսակի արտադրում և այլն: Արտաքին և ներքին փոփոխությունների հետևանքով ձեռնարկություններում առաջանում է բիզնես պրոցեսների փոփոխության, բարելավման, ադապտացման և, նույնիսկ, բիզնես գործընթացների ամբողջական վերակառուցման անհրաժեշտություն:
Արդի տնտեսությունում առկա ձեռնարկություններում լայնորեն կիրառվում են ավտոմատացված տարատեսակ կառավարման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բիզնես գործընթացի կամ պրոցեսի ավտոմատացում, ինչպես նաև բիզնես գործընթացի ավտոմատացված կառավարում: Բիզնես պրոցեսների լայնամասշտաբ փոփոխությունները և վերակառուցումները կարող են հանգեցնել նաև այդ ծրագրային համակարգերում ֆունկցիոնալ գործառույթների և ինֆորմացիոն հոսքերի փոփոխման անհրաժեշտության: Այդ իսկ պատճառով բիզնես պրոցեսների կառավարումը սովորաբար իրականացվում է առանձին ծրագրային փաթեթի կամ մոդուլների տեսքով, որոնք համակցված են այլ կառավարման համակարգերի և ծրագրային լուծումների հետ և, լինելով անկախ համակարգ, հնարավորություն ունեն արագ ձևափոխման: