Разработка описания бизнес-процессов и документации

Բիզնես պրոցեսի կամ գործընթացի մշակում.

նկարագրում և փաստաթղթավորում

   Բիզնես գործընթացների փաստաթղթավորման և նկարագրման ընդունված տարբերակ է, երբ բիզնես գործընթացը ներկայացվում է բլոկ սխեմաների և աղյուսակային բլոկ սխեմաների ընկալման համար առավել պարզ տեսքով: Սակայն նախքան բիզնես պրոցեսի բլոկ սխաման և սխեմայի դետալները գծելը, անհրաժեշտ է կարողանալ պատկերացնել կամ ստեղծել ընդհանուր պատկեր. ով կամ ովքեր են  մասնակցում պրոցեսին, ինչպես են համագործակցում միմյանց և շրջակա աշխարհի հետ և այլն: Դա շատ ավելի կարևոր է առավել բարդ պրոցեսների դեպքում, երբ մասնակցում են բազմաթիվ ստորաբաժանումներ և աշխատակիցներ: Այդ պատճառով բիզնես պրոցեսները անհրաժեշտ է նկարագրել ստանդարտացված՝  օգտագործելով պրոցեսների ստանդարտ ձևեր և քարտեզներ: Նկարագրման գործում առաջին քայլը պետք  է լինի պրոցեսների փոխկապակցվածության քարտեզի մշակումը:

Բիզնես պրոցեսի նկարագրումը պետք է բաղկացած լինի հետևյալ քայլերից.

1. Բիզնես պրոցեսի ստանդարտ և յուրահատուկ ձևեր –պրոցեսի նկարագրման համար կիրառվում է տիպային օրինակ, որպեսզի տարբեր մարդիկ միատեսակ կամ ստանդարտացված  կերպով  ֆիքսեն տարբեր պրոցեսներ

2. Բիզնես պրոցեսի քարտեզ –բիզնես գործընթացի նկարագրումն է բլոկ սխեմաների տեսքով: Ստեղծված քարտեզը հնարավորություն է տալիս սինխրոնացնել օպերացիաները, հետևել ստորաբաժանումների միջև ինֆորմացիայի և փաստաթղթերի անցման ճանապարհին: Բիզնես գործընթացի քարտեզագրման ժամանակ պետք է հաշվի առնել հետևյալ հարցերը՝

  • Ինչպիսի փաստաթղթով է ավարտվում աշխատանքային ցիկլը
  • Ում է փոխանցվում այդ փաստաթուղթը
  • Ովքեր են ներգրավված կազմակերպության ներսում և դրսից
  • Ով է տալիս առաջադրանք /հանձնարարական/ պրոցեսի թողարկման համար

3.  Բիզնես պրոցեսի ճանապարհային քարտեզ: Իրական բիզնես գործընթացներում շատ հաճախ մասնակցում են կազմակերպության մի քանի ստորանաժանումներ: Նաև հանդիպում են ճյուղավորված՝ զուգահեռ իրականացվող գործառույթներ, այդ իսկ պատճառով ճանապարհային քարտեզով ներկայացնելը պարզեցնում է ընկալումը: Ճանապարհային քարտեզը տրամադրում է գործընթացի տրամաբանական սխեման՝ նյութական միջոցների, մարդկանց, ֆինանսական միջոցների և ինֆորմացիոն հոսքերի շարժի վերաբերյալ:

4. Բիզնես-պրոցեսի ցուցանիշների մատրիցաներ/աղյուսակներ/ գնահատում է բիզնես պրոցեսի աշխատունակությունը, ինչպես նաև կարևորության աստիճանը: Կիրառվում է նաեւ  կազմակերպության ընդհանուր գործունեության  փոխկապակցվածությունը և գործընթացի ազդեցությունը գնահատելու համար:

5. Բիզնես գործընթացի բլոկ սխեմայի նախագծում: Բլոկ սխեման իրենից ներկայացնում է բիզնես պրոցեսի բոլոր մասնակիցների փոխհարաբերությունների ամբողջ շղթայի /սպառող, մատակարար, կատարող/ պարզ ընկալելի սխեմատիկ նկարագրություն:

6. Բիզնես պրոցեսների հանգույցների /հոդերի/ նկարագրում: Ձեռնարկության գործունեության բիզնես գործընթացների հանգույցները նկարագրելը ամենաբարդ խնդիրներից է, քանի որ առաջանում են կոնֆլիկտային իրավիճակներ պրոցեսների սեփականատիրոջ կամ պատասխանատուների միջև՝ համաձայնության գալու ընթացքում:

7. Բիզնես պրոցեսի նկարագրության բացվածքը կազմակերպության համար հարմար կարող է լինել ցանկացած եղանակով, սակայն պարտադիր պետք է պարունակի հետևյալ հիմնարար դրույթները.

  • Բիզնես գործընթացի լիարժեք անվանումը
  • Բիզնես պրոցեսի կոդը
  • Բիզնես պրոցեսի հիմնական նպատակը
  • Բիզնես պրոցեսի նպատակը
  • Բիզնես պրոցեսի սեփականատերը
  • Բիզնես պրոցեսի ղեկավարը
  • Նորմատիվներ
  • Բիզնես պրոցեսի մուտքը
  • Բիզնես պրոցեսի ելքը
  • Ռեսուրսները որոնք ներգրավված են տվյալ բիզնես պրոցեսում
  • Ներքին և արտաքին մատակարարները
  • Ներքին և արտաքին սպառողները
  • Գործընթացի չափման պարամետրերը
  • Բիզնես գործընթացի արդյունավետության ցուցանիշները
  • Բիզնես գործընթացի փաստաթղթավորում

8.  Բիզնես պրոցեսի ցուցանիշների /ինդիկատորներ/ սահմանումը հնարավորություն է տալիս չափել արդյունավետությունը, այդ իսկ պատճառով բիզնես գործընթացը պետք է բնութագրվի հստակ ցուցանիշներով, որոնք հնարավորություն կտան գնահատել և չափել բիզնես գործընթացի արդյունավետությունը: Բիզնես գործընթացի արդյունավետության հիմնական ցուցանիշները բաժանվում են 4 խմբի՝ որակ, իրականացման տևողություն կամ ժամանակ, քանակ, ծախսեր:

9. Բիզնես գործընթացի իրականացման կանոնակարգերի մշակում. Բիզնես գործընթացները անհրաժեշտ է ձևակերպել Բիզնես գործընթացների օպերացիաների իրականացման կանոնակարգի առանձին փաստաթղթերի տեսքով: Եթե չիրականացվի կանոնակարգերի փաստաթղթավորում հետագայում ձեռնարկության գործունեության օպտիմալացման հնարավորություն  չենք ունենա:



Share