Ցանկացած իրավաբանական անձ գործընկերոջ /B2B/ հետ փոխհարաբերությունները և շփումը իրականացվում է այդ կազմակերպության աշխատակիցների, կամ կոնտակտային անձանց շնորհիվ: Սովորաբար շատերը կոնտակտային անձ ասելով ի նկատի ունեն տվյալ կազմակերպության ղեկավարին կամ ղեկավար անձնակազմին: Սակայն բազմաթիվ դեպքերում ամենատարբեր գործարքների և գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ է ճանաչել, շփվել և փոխհարաբերվել գործընկեր կազմակերպության այլ կոնտակտային անձանց հետ օրինակ գործավարի, պահեստապետի, վաճառողի և այլն:
Մեր Սոֆթ CRM համակարգը հնարավորություն է ընձեռում իրականացնել կոնտակտային անձանց վերաբերյալ ինֆորմացիայի լիարժեք և համապատասխան դասակարգված՝ ըստ մասնագիտությունների, պաշտոնների, ստորաբաժանումների պահպանում: Կոնտակտների մասին ինֆորմացիայի նմանատիպ հավաքագրումը հնարավորություն կտա ոչ միայն երկարատև պահպանել կապերը այլև վերլուծելով և կիրառելով տարբեր մարքեթինգային միջոցառումներ և գործիքներ (շնորհավորել ծննդյան և տոնական օրերը, հրավիրել համաժողովների և այլ) բարձրացնել տվյալ անձի լոյալությունը` իրականացնել կրկնակի վաճառքներ:
Կոնտակտային անձինք այն մարդիկ են որոնք պահպանում և տարածում են ինֆորմացիա Ձեր կողմից առաջարկվող ապրանքներi և ծառայությունների մասին գնորդների, կամ գործընկեր կազմակերպություններում: