Գնորդների հաշվառում CRM-ում

Գնորդների հաշվառումը Mer Soft CRM համակարգում իրականացվում է մեկ ընդհանրացված շտեմարանով անկախ նրանից CRM համակարգը կիրառվում է առանձին թե համակցված Մեր Սոֆթի այլ համակարգերի հետ Mer Soft Trade, Mer Soft Hotel, Mer Soft Stomatology և այլն:

Գնորդների մասին ինֆորմացիայի հաշվառումը իրականացվում է գնորդի հետ փոխհարաբերությունների պատմության ողջ կյանքի ցիկլում: Mer Soft CRM համակարգում ֆիքսվում է ոչ միայն կոնտակտային ինֆորմացիան և գնումները այլև հաճախորդի բողոքները, ցանկությունները, նախասիրությունները և բնավորության գծերն ու վարքագիծը: Ինֆորմացիայի նմանատիպ հավաքագրումը հնարավորություն է տալիս առավելապես լավ ճանաչել հաճախորդներին և իրականացնել ուղղորդված մարքեթինգային առաջարկներ ինչպես նաև կիրառել հաճախորդների պահպանման կամ հավատարմության բարձրացմանը միտված միջոցառումներ:  



Share