Բիզնես պրոցես կամ գործընթաց
Բիզնես գործընթացները կամ պրոցեսները առկա են ցանկացած կազմակերպությունում` անկախ այն բանից, ձևակերպված են, թե ոչ: Բազմաթիվ տեղական կազմակերպություններ ֆունկցիոնալ կառավարման փոխարեն որդեգրել են գործընթացային կառավարման մոդելը. այն մի շարք առավելություններ ունի: Եթե կազմակերպությունը կառավարման հիմքում դնի բիզնես պրոցեսը կամ գործընթացային կառավարման մոդելը, ապա կկարողանա ձերբազատվել ստորաբաժանումների միջև կոնֆլիկտային իրավիճակներից, ինչպես նաև ձեռնարկությունում տեղի ունեցող ցանկացած աշխատանք կիրականացվի մաքսիմալ արդյունավետ: Բիզնես գործընթացի հիմքով կառավարումը բացառապես կառավարչական գործիք է. այն, առաջին հերթին, անհրաժեշտ է ղեկավարին, քանի որ հենց նա է յուրաքանչուր ստորաբաժանման և ձեռնարկությունում իրականացվող աշխատանքի արդյունավետության պատասխանատուն:
Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ գործընթացային մոտեցումը ոչ միայն կառավարման մոդել է, այլ մի ամբողջ փիլիսոփայություն: Կազմակերպության գլխավոր պատասխանատուները սկսում են իրոք կառավարել, նաև՝ մտածել այլ կերպ. շեշտադրվում է անձնակազմի գործունեության էֆեկտիվությունը և ռեսուրսների օպտիմալացումը: Բիզնես գործընթացներով մտածելն ու կառավարելը իրապես դառնում է պարզ, մատչելի, արագ և ամենակարևորը՝ էժան:
Եթե դուք հետաքրքրված էք Ձեր կազմակերպության արդյունավետ կառավարումով, բիզնես գործընթացների և պրոցեսների բարելավմամբ, ավտոմատացված համակարգերի և բիզնես գործընթացի ավտոմատացման, ծրագրային փաթեթի կամ այլ կառավարման փաթեթների ծրագրերի ներդրմամբ, ապա առավել մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ստորև ներկայացված հղումներով.
- Ինչ է բիզնես պրոցեսը
- Բիզնես պրոցեսի կամ գործընթացի մշակում, նկարագրում և փաստաթղթավորում
- BPM կամ բիզնես պրոցեսների կառավարում
- Բիզնես պրոցեսների ավտոմատացում կամ ծրագրային փաթեթ
- Բիզնես պրոցեսի վերակառուցում՝ ռեինժեներինգ
- Վաճաքի բիզնես պրոցես
- Սպասարկման բիզնես գործընթաց
- BPM բիզնես պրոցեսների կառավարում և CRM հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում