Детали проекта
Цель: | Автоматизация процесса управления торговлей. |
Задачи: | Адаптация программы согласно требованиям клиента исходя из методов управления. |
Начало: | С 2008 года по настоящее время |
Команда: | Тигран Манукян - руководитель проекта Гор Рустамян - архитектор Ваге Микаелян - разработчик Айк Багдасарян - тестировщик |
Достижения: | 56 клиентов 2013 |
Սկիզբ
Ծրագրի ստեղծման հիմքում ընկած են բազմաթիվ խոշոր և հաջողակ ընկերությունների պրակտիկ կառավարման փորձը և անհատական գործելավոճը ամենատարբեր բնագավառներում՝ դեղագործական, արտադրության, ներմուծման, մեծածախ և մանրածախ առևտրի և այլն:
Մեր Սոֆթ ՍՊԸ-ն հատուկ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար մշակել է «Առևտրի և պահեստի կառավարման ավտոմատացված համակարգ»-ը, որը հնարավորություն է տալիս լիարժեք կերպով կառավարել ու վերահսկել տեղի ունեցող գործընթացները, ստանալ շրջանառու միջոցների և ապրանքանյութական արժեքներին վերաբերող հաշվետվություններ` առանց բիզնեսմենի համար խիստ թանկ ժամանակն անհիմն վատնելու: Փաստաթղթաշրջանառության միջոցով հնարավոր կլինի վերականգնել իրականացված գործարքները, ինչպես նաև ստանալ լիարժեք ինֆորմացիա գործընկերների պարտավորությունների վերաբերյալ:
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ
- Ապրանքի ձեռք բերում, իրացում (նաև մանրածախ),
- Աշխատանք բարկոդ սկաներով,
- Ապրանքի վերադարձ, հետ ընդունում,
- Գործընկերների/գնորդների հաշիվների վարում մի քանի փոխարժեքով,
- Գործընկերների/գնորդների պարտքի վերանայում,
- Դրամական միջոցների շրջանառություն, մնացորդ և գործառույթներ (դրամարկղ, բանկ),
- Ապրանքի դուրս գրում պահեստից,
- Ապրանքանյութական արժեքների տեղաշարժ,
- Առանձին պահեստների կառավարում,
- Ապրանքի կոմպլեկտավորում,
- Ժամկետն անցնող ապրանքի ավտոմատ վերահսկում,
- Ապրանքի ավտոմատացված քանակական վերահսկում նախկինում կուտակված ստատիստիկ վերլուծության հիման վրա,
- Պատվերների ձևակերպում,
- Գնագոյացում, ինքնարժեքի հաշվարկ,
- Ապրանքանյութական արժեքների վերագնահատում:
- ---
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՈՒՄ
Համակարգը թույլ է տալիս հեշտությամբ կազմել և կուտակել տարատեսակ փաստաթղթեր:
- Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ,
- Հաշիվ ապրանքագիր,
- Վճարման հաշիվ,
- Ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի օրդերներ,
- Բեռնագիր,
- Պահեստի մուտքի և ելքի օրդերներ,
- Տեղեկանք գնորդներին տրված հարկային հաշիվների վերաբերյալ:
- ---
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Զգալիորեն արագացնում է ապրանքի գույքագրման գործընթացը պահեստում,
- Թեթևացնում է թղթաբանական աշխատանքը,
- Օպտիմալացնում է ապրանքի ընդունման ու տեղափոխման գործընթացը պահեստում,
- Նշանակալիորեն կրճատում է աշխատակիցների կողմից պահեստի գործընթացների մասին տեղեկությունները մուտքագրելու վրա ծախսվող ժամանակը,
- Իրական ժամանակ ռեժիմով համեմատում է ընթացիկ հաշիվներն ու մնացորդները,
- Բարձրացնում է պահեստում ապրանքի փնտրման արագությունը:
- ---
Կազմակերպության տվյալներ
Պատուհանը նախատեսված է Ձեր ընկերության իրավաբանական տվյալները լրացնելու համար
Տեղեկատուներ
Տեղեկատուներ բաժինը նախատեսված է ծրագրաում հիմնական գաղափարները նկարագրելու համար:
Հաշվարկման համարների կոդավորում
Պատուհանը նախատեսված է համակարգում օգտագործվող գործառույների հերթական համարները կարգավորելու համար: Օրինակ՝ Ձեռքբերման փաստաթղթի հերթական համարները կարող են սկսվել Inv001, Inv002, իսկ վաճառքինը 001, 002, ...
Փաստաթղթերի հիմքեր
Բաժնում մուտքագրվում են փաստաթղթերի հիմքերը: Օրինակ՝ խոտանում, պահեստի համալրում, հերթական գույքագրում, ...
Փաստաթղթերի կարգավիճակ
Բաժնում մուտքագրվում են փաստաթղթերի կարգավիճակները: Օրինակ՝ հաստատված, նախնական պատվեր, հաստատված, իրականացված, ...
Փաստաթղթերի ձևաթղթերի ցանկ
Գործիքի միջոցով հնարավոր է ստեղծել կամայական տեսքի փաստաթուղթ, որը հնարավոր է կցագրել տարբեր գործառույթներին: Օրինակ՝ Հաշիվ ապրանքագիր, ելքի օրդեր, ...
Բանկերի ցանկ
Բաժնում մուտքագրվում են Ձեր գործընկերների բանկերը իրենց մանրամասն տվյալներով:
Ապրանքների խմբեր
Բաժնում մուտքագրվում են Ձեր ապրանքների խմբերը: Օրինակ՝ Հիգիենայի միջոցներ, Կանանց ներքնազգեստ, Հոգեմեդ դեղորայք, ...
Ապրնքների տեսակներ
Բաժնում մուտքագրվում են Ձեր ապրանքների տեսակները: Օրինակ՝ ներմուծում, արտադրանք, ...
Չափման միավորներ
Բաժնում մուտքագրվում են Ձեր ապրանքների չափման միավորները: Օրինակ՝ հատ, կգ, լիտր, ...
Արտադրողներ
Բաժնում մուտքագրվում են ապրանքների արտադրողները: Օրինակ՝ Apple, BMW, Volkswagen, ...
Երկրներ
Բաժնում մուտքագրվում են ապրանքների արտադրման երկրները: Օրինակ՝ Չինաստան, Հայաստան, Ռուսաստան, ...
Պահեստի տեսակներ
Բաժնում մուտքագրվում են պահեստների տեսակները: Օրինակ՝ Վաճառասրահ, Արտադրամաս, Սառնարան, Պահեստ 1, ...
Պաշտոնների ցանկ
Բաժնում մուտքագրվում են Ձեր աշխատակիցների այն պաշտոնների ցանկը, որոնք կապված են ծրագրի գործառույթների հետ: Օրինակ՝ պահեստապետ, վաճառքի գործակալ, արտադրության պետ, ...
Աշխատակիցներ
Բաժնում մուտքագրվում են Ձեր այն աշխատակիցների տվյալները, որոնք կապված են ծրագրի ֆունկցիոնալի հետ:
Ծառայությունների խմբեր
Բաժնում մուտքագրվում են Ձեր կողմից մատուցվող խառայությունների խմբերը:
Ծառայություններ
Բաժնում մուտքագրվում են մատուցվող ծառայությունների ցանկը: Օրինակ՝ Փաթեթավորում, Առաքում, Զննում, ...
Հասցեներ
Բաժնում մուտքագրվում են ապրանքների առաքման և ծառայությունների մատուցման հասցեները:
Կազմակերպության տեսակներ
Բաժնում մուտքագրվում են Ձեր գործընկերների կազմակերպության տեսակները: Օրինակ՝ ՍՊԸ, ՓԲԸ, Դեսպանատուն, ...
Կուտակային բոնուսի տեսակներ
Բաժնում հնարավոր է կարգավորել կուտակային բոնուսները: Օրինակ՝ 100000 դրամից ավել առևտրի դեպքում կուտակային տոկոսը դառնում է 5%, ...
Տվյալների հենքի գրառումներ
Բաժնում կուտակվում են տվյալների բազայի տարատեսակ գրառումներ, որոնց նպատակն է ստուգել ծրագրի շահագործման կանոնները, և բացահայտել օգտագործողի միտումնավոր և ոչ միտումնավոր թերացումները:
Խմբագրման պատմություն
Բաժնում կուտակվում են ծրագրի օգտագործողի կողմից իրականացված փաստաթղթերի խմբագրումները, գնային և քանակական փոփոխությունները
Փնտրել
Պատուհանի միջոցով հնարավոր է իրականացնել ինֆորմացիայի արագ փնտրում: Օրինակ՝ Կոնկրետ ապրանքի վերջին գնման և վաճառքի գինը:
Ելք ծրագրից
Ծրագրից ելք իրականացնելու համար:
Գործընկերներ
Բաժինը նախատեսված է մատակարարների և գնորդների հետ տարատեսակ գործառույթներ իրականացնելու համար:
Մատակարարների ցանկ
Բաժնում պահվում են բոլոր մատակարարները, որոնց հետ դուք իրականացրել եք որևէ գործառույթ:
Մատակարարների զեղչային համակարգ
Բաժնում մուտքագրվում են մատակարարների կողմից տրամադրվող զեղչերը: Օրինակ՝ 5%, 10%, ...
Ապրանքների ձեռք բերում
Պատուհանի միջոցով արձանագրվում է ապրանքների ձեռքբերման փաստը:
Ապրանքների ձեռքբերում մանրածախ
Պատուհանը նախատեսված է ապրանքների ձեռքբերման համար այն ժամանակ, երբ ապրանքների մատակարարը հայտնի չէ: Օրինակ՝ շուկայից, կամ այլտեղից առել ենք ապրանքները և ունենք միայն ապրանքների անվանումները, քանակը և գնման գինը, ...
Ապրանքների ետ վերադարձ ձեռքբերումից
Պատուհանը նախատեսված է ապրանքների ետ վերադարձ իրականացնելու համար: Օրինակ՝ ստացել ենք անվորակ ապրանք, կամ սխալ տեսականի, ...
Մատակարարի պարտքի վերանայում
Պատուհանը նախատեսված է մատակարարներին վճարվելիք գումարները արձանագրելու համար:
Կանխավճար մատակարարին
Պատուհանը նախատեսված է մատակարարներին տրամադրվող կանխավճարները գրանցելու համար:
Կանխավճարի ետ վերադարձ մատակարարից
Պատուհանը նախատեսված է կանխավճարների ետ վերադարձի արձանագրման համար: Օրինակ՝ տրամադրել ենք կանխավճար ապրանքների առաքման համար, բայց ապրանքները չեն առաքվել...
Ծախսեր
Բաժինը նախատեսված է ծախսերի ֆունկցիոնալը կառավարելու համար:
Նոր ծախս
Պատուհանը նախատեսված է իրականացված ծախսերը գրանցելու համար: Օրինակ՝ կոմունալ, խոհանոցային, ...
Ծախսերի ցուցակ
Պատուհանում երևում են իրականացված ծախսերը ըստ ժամանակաշրջանի:
Ծախսերի պլանավորում
Պատուհանի միջոցով կարող եք պլանավորել Ձեր ապագա ծախսերը: Օրինակ՝ հաջորդ ամսվա կոմունալ ծախսերը, ...
Ծախսերի անվանումներ
Պատուհանում գրանցվում են ծախսերի տեսակները:
Պատվերներ
Բաժինը նախատեսված է մատակարարներին գնացող պատվերները վերահսկելու համար:
Պատվեր ներքին մատակարարին
Պատուհանում գրանցվում են մեր տարածաշրջանում իրականացվող պատվերները:
Պատվեր արտերկրյա մատակարարին կամ ներմուծում
Պատուհանը նախատեսված է ներմուծման պրոցեսը վերահսկելու համար:
Մատակարարի կարգավորումներ
Պատուհանը նախատեսված է մատակարարից ստացված ապրանքների վրա վերադիր սահմանելու համար:
Գնորդների ցանկ
Բաժնում պահվում են բոլոր գնորդները, որոնց հետ դուք իրականացրել եք որևէ գործառույթ:
Գնորդի զեղչային համակարգ
Պատուհանը նախատեսված է գնորդների զեղչերը և բոնուսային կարգավորումները մուտքագրելու համար:
Մեծածախ իրացում
Պատուհանը նախատեսված է մեծածախ իրացում գրանցելու համար, պատուհանի միջոցով հնարավոր է վաճառել ինչպես ապրանք, այնպես էլ ծառայություն:
Ապրանքների ետ ընդունում գնորդից
Պատուհանը նախատեսված է գնորդին վաճառված ապրանք գնորդից ետ ընդունելու համար:
Գնորդի պարտքի վերանայում
Պատուհանը նախատեսված է գնորդի կողմից իրականացված վճարումները ֆիքսելու համար:
Կանխավճար գնորդից
Պատուհանը նախատեսված է գնորդից կանխավճար ստանալու դեպքում այն գրանցելու համար:
Կանխավճարի ետ վերադարձ գնորդին
Պատուհանը նախատեսված է գնորդի կողմից ունեցած կանխավճարը ետ վերադարճ անելու համար:
Պատվեր գնորդից
Բաժինը նախատեսված է գնորդների պատվերները վերահսկելու համար:
Մանրածախ վաճառք
Բաժինը նախատեսված է ծրագրով մանրածախ իրացումներ իրականացնելու և դրա հետ կապված գործառույթներ գրանցելու համար:
Կարգավորումներ
Պատուհանը նախատեսված է մանրածախ վաճառքի կարգավորումներ տալու համար: Օրինակ՝ ամեն վաճառոց կարող է ունենալ իր դրամարկղը,...
Վաճառք
Պատուհանը նախատեսված է մանրածախ իրացում ձևակերպելու համար, այն թույլ է տալիս զուգահեռ սպասարկել մինչև 6 գնորդ:
Վաճառքների ցուցակ
Պատուհանը նախատեսված է իրականացված վաճառքների ցանկը և կտրոնները դիտելու համար:
Ետ վերադարձ մանրածախ վաճառքից
Պատուհանը նախատեսված է մանրածախ վաճառքից ապրանքների ետ վերադարձման համար:
Պահեստներ
Բաժինը նախատեսված է պահեստներում իրականացվող գործառույթները վերահսկելու համար:
Նոր պահեստ
Պատուհանը նախատեսված է նոր պահեստ ստեղծելու համար:
Պահեստների ցանկ
Պատուհանը նախատեսված է առկա պահեստների ցանկը դիտելու և խմբագրելու համար:
Պահեստային տարածքի բաժանում
Պատուհանը նախատեսված է պահեստային տարածքների կարգավորման համար:
Նոր ապրանքանյութական արժեք
Պատուհանը նախատեսված է նոր ապրանքանյութակնա արժեք ստեղծելու համար:
Ապրանքանյութական արժեքների ցանկ
Պատուհանում հավաքագրվում են բոլոր շրջանառու ապրանքանյութական արժեքները:
Գնացուցակ
Պատուհանը նախատեսված է գնացուցակը ձևավորելու համար:
Ապրանքների տեղաշարժ
Պատուհանը նախատեսված է մեկ պահեստից մյուսը ապրանք տեղաշարժելու համար:
Ապրանքների վերագնահատում
Պատուհանը նախատեսված է նշված պահեստում ապրանքի իրացման գնի վերագնահատման համար:
Ապրանքների դուրսգրում
Պատուհանը նախատեսված է ապրանքանյութական արժեքների դուրսգրման համար իրենց հիմքերով և փաստաթղթավորմամբ:
Գույքագրում
Պատուհանը նախատեսված է գույքագրում իրականացնելու համար:
Գույքագրում սկաների միջոցով
Պատուհանը հատուկ հարմարեցված է ձեռքի սկաներով գույքագրում իրականացնելու համար:
Կոմպլեկտների անվանումների ցանկ
Պատուհանը նախատեսված է այն ապրանքանյութական արժեքների համար, որոնք բաղկացած են մի շարք այլ ապրանքներից: Օրինակ՝ Համակարգիչը բաղկացած է հարդ դիսկից, պրոցեսորից...
Կոմպլեկտավորում
Պատուհանը նախատեսված է ապրանքների կոմպլեկտավորման համար, մեկ այլ ապրանքներից այլ ապրանքի ձևավորման համար:
Ապակոմպլեկտավորում
Պատուհանը նախատեսված է ապրանքի ապակոմպլեկտավորման համար: Օրինակ՝ համակարգիչը ապակոմպլեկտավորվում է և վաճառվում է մաս մաս:
Մասնատում
Պատուհանը նախատեսված է ապրանքների մասնատման համար: Օրինակ՝ մեկ արկղ ապրանքը մասնատվում է և վաճառվում է հատով:
Ժամկետանց և հնացող ապրանքներ
Պատուհանը նախատեսված է ապրանքների պիտանելիության ժամկետների վերահսկման համար:
Ապրանքների նվազագույն քանակը պահեստներում
Պատուհանը նախատեսված է պահեստներում դեֆեկտուրաի հետ աշխատանքի համար:
Մուտք պահեստ/մուտքի օրդեր
Պատուհանը նախատեսված է պահեստ ապրանքների մուտքագրման համար մուտքի օրդեր գործողությամբ:
Դրամական միջոցներ
Բաժինը նախատեսված է դրամական հոսքերի վերահսկման համար:
Դրամական միավորների ցանկ
Պատուհանում մուտքագրվում են ծրագրում օգտագործվող դրամական միավորները: Օրինակ՝ դրամ, $, euro, ...
Փոխարժեքի սահմանում
Պատուհանի միջոցով մուտքագրվում է փոխարժեքը տվյալ օրվա համար:
Դրամարկղ
Պատուհանում մուտքագրվում են օգտագործվող բոլոր դրամարկղերը: Օրինակ՝ վաճառասրահ, հիմնական դրամարկղ,...
Մուտք դրամարկղ
Պատուհանում ֆիքսվում են դրամարկղի մուտքերը իրենց հիմքերով:
Ելք դրամարկղից
Պատուհանը նախատեսված է դրամարկղից ելքերը ֆիքսելու համար:
Գումարի տեղաշարժ
Պատուհանը նախատեսված է դրամարկղից մեկ այլ դրամարկղ գումար տեղաշարժելու համար:
Բանկային հաշիվներ
Պատուհանում լրացվում են Ձեր բոլոր բանկային հաշիվները:
Մուտք բանկային հաշվեհամարին
Պատուհանը նախատեսված է բանկային հաշվին գումար մուտք անելու համար:
Ելք բանկային հաշվեհամարից
Պատուհանը նախատեսված է բանկային հաշվից գումար ելք անելու համար:
Դրամի շարժ
Պատուհանում երևում է բոլոր դրամարղերի և բանկյաին հաշիվների շարժը:
Հաշվետվություններ
Բաժինը նախատեսված է տարատեսակ հաշվետվություններ դիտելու համար:
Մատակարարներ ըստ պարտավորությունների
Պատուհանի միջոցով հնարավոր է ստանալ մատակարաներից ձեռք բերված փաստաթղթերի վերաբերյալ պարտավորությունների հաշվետվություն:
Մատակարարներ ըստ ձեռքբերումների
Պատուհանում երևում են ձեռք բերված ապրանքները ըստ նշված ժամանակաշրջանի:
Գնորդների ըստ պարտավորությունների
Պատուհանում երևում են գնորդների պարտավորությունները ըստ փաստաթղթերի նշված ժամանակաշրջանի համար:
Գնորդների ըստ պարտավորությունների գումարային
Պատուհանի միջոցով ստանում ենք գնորդի պարտավորությունները նշված ամսաթվի համար:
Նույնական գործընկերների ֆին. հաշվետվություն
Պատուհանում ստանում ենք այն կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունը, որոնք համ գնորդ են համ մատակարար:
Ապրանքների վաճառքների հաշվետվություն
Ստանում ենք նշված ժամանակաշրջանի համար իրացված ապրանքների հաշվետվություն:
Մատուցված ծառայությունների հաշվետվություն
Ստանում ենք նշված ժամանակաշրջանի համար մատուցված ծառայությունների հաշվետվություն:
Վաճառքի գործակալների իրացումների հաշվետվություն
Պատուհանում երևում է վաճառքի գործակալների իրականացված իրացումների և նրաց տոկոսային գումարների հաշվետվությունը:
Ըստ նյութական միջոցների առկայության
Պահեստներում փնտրվող ապրանքանյութական արժեքների քանակները:
Ժամանակահատվածի շարժով
Նշված ժամանակաշրջանի համար ապրանքանյութական արժեքների շարժը:
Մնացորդ նշված ամսաթվով
Հնարավոր է ստանալ պահեստի մնացորդը կամայական ամսաթվի համար:
Դինամիկ փաստաթղթերի գեներացում
Հնարավոր է ներդնել կամայական տեսակի փաստաթուղթ, ապրանքների, գնորդների, մատակարարների, պահեստների վերաբերյալ հաշվետվություններ ստանալու համար:
Իրականացված ծախսերի հաշվետվություն
Պատուհանում ստանում ենք իրականացված ծախսերի հաշվետվություն ըստ ծախսերի անվանումների:
Փաստաթղթեր
Բաժնում հավաքագրվում են փաստաթղթեր, որոնք գեներացվում են ծրագրի տարատեսակ գործառույթների միջոցով
Գործառությունների մատյան
Հավաքագրվում են ապրանքանյութական արժեքի և դրամական միջոցների վերաբերյալ փաստաթղթեր:
Հաշիվ ապրանքագրերի մատյան
Պատուհանը նախատեսված է մուտքային, ելքային հաշիվ ապրանքագրերի հետ աշխատանք իրականացնելու համար:
Վճարման հաշիվներ
Պատուհանը նախատեսված է վճարման հաշիվներ ստեղծելու և պահպանելու համար:
Դրամարկղի օրդերների մատյան
Պատուհանի միջոցով ստեղծվում և պահպանվում են դրամարկղի մուտքի փաստաթղթերը:
Պահանջագրեր
Պատուհանը նախատեսված է ապրանքների մինիմալ մնացորդի, կամ այլ կարիքների դեպքում պահեստում ապրանք համալրելու համար պահանջագիր ստեղծելու և պահանջագրերի պատմությունը պահպանելու:
Հատկություններ
Բաժինը նախատեսված է օգտագործողների անհատական կարգավորումներ լրացնելու համար:
Գործիքներ
Պատուհանի միջոցով կարելի է ստեղծել մենյուների հետ աշխատանքի համար նախատեսված արագ կոճակներ:
Օգտագործողներ
Պատուհանի միջոցով կարելի ստեղծել ծրագրի նոր օգտագործողներ, կարգավորել իրենց թույլատվությունները ծրագրի պատուհանների շահագործման:
Օգնություն
Պատուհանը նախատեսված է ծրագրի շահագործման մասին նյութեր դիտելու համար:
Ծրագրի մասին
Պատուհանը նախատեսված է ծրագրի հեղինակային իրավունքի մասին ինֆորմացիան դիտելու համար:
Դիմել ծրագրի սպասարկողին
Պատուհանի միջոցով կարող եք հարցում ուղել Մեր Սոֆթ ՍՊԸ-ին:
Քննարկում
Պատուհանի միջոցով կարող եք օնլայն քննարկում անել ծրագրի որոշ հարցեր պարզաբանելու համար:
Թարգմանում
Պատուհանը նախատեսված է համակարգում օգտագործվող բառերի թարգմանման համար: