Ինչպես կառավարել բիզնեսը արդյունավետ

 

Ամերիկահայ միլարդատեր, և ֆինանսիստ Քըրք Քըրորյանն ասել է. եթե տնտեսագետները իրոք  պատկերացում ունենային բիզնեսից, ապա կլինեին հարուստ, ոչ թե հարուստների խորհրդական: Ասվածի հետ դժվար է չհամաձայնել, սակայն դժվար է նաև պատկերացնել որևէ բիզնես կամ ձեռնարկություն առանց ռազմավարության, կառավարման ու հաշվառման գործիքների և համակարգերի կիրառման:

Բիզնեսի կառավարման համար անհրաժեշտ է նպատակ, պլանավորում, կազմակերպում և վերահսկում: Բայց սա դեռ ամենը չէ. եթե դուք ղեկավարում եք կազմակերպություն, ապա   գործ ունեք մարդկանց հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակները, աշխարհայացքն ու բնավորության գծերը: Այդ դեպքում խնդիր է առաջանում հետաքրքրել և մոտիվացնել աշխատակիցներին, վարակել ձեր բիզնես գաղափարով և ընդհանուր նպատակով, ինչպես նաև ապահովել այլ անհրաժեշտ ռեսուրսներով, ներքին կանոնակարգով և պարտականություններով, նաև կոմունիկացիայով: Այլապես աշխատակիցների և կազմակերպության նպատակները չեն համընկնի և որևէ հաջողության կամ շահութաբեր բիզնեսի հասնելը կդառնա անհնար: Բիզնեսի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ կլինի մանրամասն  նկարագրել բիզնես-պրոցեսները, սահմանել վերահսկման ցուցանիշներ, ստեղծել կառավարչական հաշվառման համակարգ, ինչպես նաև նկարագրել ստորաբաժանումների միջև փոխհարաբերությունները: Ցանակացած բիզնեսի  գլխավոր նպատակներից է  դրամ վաստակելը՝ շահութաբերության ապահովումը: Սակայն պետք չէ մոռանալ, որ շուկայական տնտեսությունում ձեր բիզնես-նպատակը կամ միտքը կարող են ունենալ այլ տնտեսվարող սուբյեկտներ եւս, որոնք կստեղծեն մրցակցային խոչընդոտներ Ձեր նպատակի առջեւ: Մրցակիցները, մատակարարները, բիզնես գործընկերները, տնտեսության անկայունությունը, բիզնեսում ներգրավված մարդիկ և մարդկային գործոնը, ֆինանսական միջոցների շրջանառությունը, ապրանքանյութական արժեքների և կազմակերպության ռեսուրսների պահպանում և զարգացումը ինչպես նաև բազմաթիվ այլ գործոններ ստեղծում են որոշակի բիզնես-ռիսկեր, որոնց կառավարումը նույնպես կարևոր է հաշվի առնել կառավարման շղթայում:

Այսպիսով, բիզնեսի կառավարումը հանգում է հետեւյալին.

  • Մարդկային ռեսուրսի կառավարում
  • Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում
  • Ֆինանսական հոսքերի և ծախսերի կառավարում
  •  Հիմնական ֆինանսական ցուցանիշների կառավարում
  • Պահեստեների և ապրանքանյութական միջոցների հաշվառում և կառավարում
  • Մատակարարման շղթայի կառավարում
  • Արտադրական գործընթացների կառավարուր
  • Կազմակերպության մեջ իրականացվող ներքին և արտաքին սպառողների բիզնես գործընթացների և պրոցեսների կառավարում
  • Ռեսուրսների ռացիոնալ օգտագործում և կառավարում
  • Ձեռնարկությունում ներքին կողոպուտների ռիսկերի գնահատում և կառավարում
  • Այլ ռիսկերի արդյունավետ կառավարում
  • KPI հիմնական արդյունավետության ցուցանիշների վերահսկում
  • Փաստաթղթաշրջանառության վերահսկում

Բիզնեսի էֆեկտիվ կառավարման համար անհրաժեշտ է, որ կազմակերպության ղեկավարը ցանկացած պահի կարողանա վերահսկել յուրաքանչյուր օղակ. այդ խնդիրը արդի  բիզնեսները լուծում են ավտոմատացված ծրագրային համակարգերի ներդրմամբ:

Ձեռնարկության ընհանուր կառավարման ավտոմատացված համակարգերը կոչվում են ERP, որը թարգմանաբար նշանակում է ձեռնարկության ռեսուրսների պլանավորում: ERP –ին հատուկ ծրագրային պահովում է, որը հնարավորություն է տալիս լիարժեք իրականացնել բիզնեսի ավտոմատացում և կառավարում: ERP համակարգը բաղկացած է տարբեր կառավարման ավտոմատացված համակարգերից կամ ծրագրային ապահովումներից, որոնք գործում են մեկ ընդհանրացված տվյալների բազայի կամ շտեմարանի հիմքով: ERP-ին կամ բիզնեսում առկա բիզնես գործընթացների և ինֆորմացիայի կառավարման լիարժեք ավտոմատացումը, բաղկացած է հետևյալ ավտոմատացված համակարգերից՝

 

ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորման և կառավարման համակարգը թույլ է տալիս ստեղծել կորպորատիվ տվյալների շտեմարան, ապահովել գործնական և վերլուծության ու որոոշումների կայացման համար անհրաժեշտ ինֆորմացիա, ստորաբաժանումների աշխատակիցների միջև կոմունիկացիա, իրականացնել  բիզնեսի լիարժեք և  արդյունավետ կառավարում և նվազեցնել բիզնես ռիսկերը: Բիզնեսի լիարժեք ավտոմատացումը նաև թույլ կտա բարձրացնել տնտեսական և շահութաբերության ցուցանիշները՝ նվազեցնելով ֆինանսական, ժամանակի և ռեսուսրսների  անհարկի ծախսը:

Ավելին կարող եք կարդալ՝ 

 

  •  
Share