Ռեստորանի կառավարման համակարգ

Պրոեկտի դետալներ

Նպատակ: Կառավարման պրոցեսների ավտոմատացում
Խնդիրներ: Հաճախորդի կարիքների բացահայտում, կառավարման պրոցեսների մասնատում
Սկիզբ: 2013 - այժմ
Թիմ: Տիգրան Մանուկյան - Մենեջեր
Գոռ Ռուստամյան - Արխիտեկտոր
Կարեն Մուրադյան - Ծրագրավորող
Գեղամ ԳԵղամյան - Որակի պատասխանատու
Նվաճումներ: 15 գնորդ 2013 թվականին

Պատվիրատուներ

Ռեստորանի կառավարումը բավականին ժամանակատար և ջանքատար է, իսկ բիզնեսի զարգացման արագ տեմպերից ելնելով` ռեստորանների մենեջերները ուղղակի չեն կարող իրենց թույլ տալ ժամանակ վատնել անհամար հաշվարկների ու թղթաբանության վրա, բայց միևնույն ժամանակ կենսականորեն կարևոր է տեղյակ լինել բոլոր գումարային և թղթաբանական գործընթացներից, որոնք կատարվում են ռեստորանում: Մեր Սոֆթ ընկերության կողմից մշակված MS Restaurant ռեստորանի կառավարման համակարգը թույլ կտա կենտրոնանալ Ձեզ համար ամենաէական գործողության վրա` ընդլայնելու և զարկ տալու Ձեր բիզնեսին: Այս համակարգը նախատեսված է ռեստորանում կատարվող առևտրային և սպասարկման գործընթացների կառավարման, օպտիմալացման և պարզեցման համար:

Համակարգը տալիս է հետևյալ հնարավորությունները.
  • Իրականացնել ռեստորանում կատարվող գործառույթների վերահսկումը (նաև հեռահար կարգով),
  • Զգալիորեն ավելացնել ռեստորանի շահույթը` նվազեցնելով կորուստները,
  • Ձեռք բերել շոշափելի առավելություն մրցակիցների նկատմամբ` սպասարկման որակի և արագության բարձրացման հաշվին,
  • Կատարել կազմակերպության գործունեության արդյունավետությունը լուսաբանող հարմար և հասկանալի վերլուծություն,
  • Ստանալ համապատասխան ֆինանսական և ապրանքանյութական հաշվետվություններ ցանկացած ժամանակահատվածում:

 

  • Համակարգի ինտերֆեյսը թույլ է տալիս մատուցողին ժամանակի և ջանքերի նվազագույն վատնումով կատարել հաճախորդի պատվերի գրանցում, պատվերի փոխանցում խոհանոց, համապատասխան մթերքի ավտոմատ դուրս բերում պահեստից և համապատասխան հաշվի ձևակերպում,
  • Հաշվի և պատվերի դինամիկ փոփոխություն, մասնատում և տեղափոխում մեկ այլ սեղան,/li>
  • Առավել ծանրաբեռնված ժամերին ստատիստիկ վելուծության շնորհիվ հնարավոր է ձևավորել առավել հաճախ պատվիրվող ուտեստների և խմիչքի ցուցակ, որոնք մինչև պիկ ժամերը ինչ-որ չափով պատրաստ կլինեն. սա հնարավորություն կտա խոհարարներին և մատուցողներին առավելագույն արագությամբ սպասարկել հաճախորդներին,
  • Համակարգը հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակային կտրվածքով կատարել սեղանների պատվիրում և դրանց դինամիկ փոփոխություն,
  • Ձևավորել զեղչային կամ բոնուսային համակարգ մշտական, կորպորատիվ կամ անհատական վերաբերմունք պահանջող այլ հաճախորդների համար,
  • Հնարավոր է նաև ունենալ մշտական հաճախորդների պատվերների պատմություն:
  • Համակարգը կատարում է հիշեցումներ մթերքի պիտանելիության ժամկետների և նվազագույն քանակի վերաբերյալ,
  • Հնարավոր է կիրառել դինամիկ կերպով փոփոխվող սահմանափակումներ օգտագործողների համար,
  • MS Restaurant համակարգին հնարավոր է կցել ցանկացած տեսակի տպիչներ, հպման զգայունության մոնիտորներ (Touch Screens), դրամարկղեր, հաճախորդների իդենտիֆիկացիոն համակարգեր (Card Reader), գծիկավոր կոդի սկաներներ (Barcode Scanner) և այլն:

Կարծիքներ


Share