Գործակալական արվեստը՝ քաղաքակիրթ
Ապահովագրական պայմանագրի կնքումը բանակցային արվեստ է, որն սկսվում է քաղաքացի-գործակալ հանդիպմամբ: Գործակալական վաճառքի 60-70 տոկոսը բաժին է ընկնում այն ապահովագրողներին, որոնք հենց իրենք են գտնում հաճախորդներ. նրանց հանդեպ վստահությամբ էլ կնքվում են պայմանագրերը:
Ավտոմատացման ծրագիր. ահա ինչ է պետք՝ գրանցելու այն մարդկանց հսկայական բազան, ում հետ հանդիպել եք: Համակարգում նշում եք այն ռիսկային խնդիրները, որոնք ունեն: Այս պարագայում, ավելի հեշտ կլինի փաստարկել, որ դրանք լուծելի են, և որ նրանց նման շատ մարդիկ Ձեր ապահովագրական ընկերության օգնությամբ լուծել են այդ խնդիրները:

Ընկերության տնօրենը՝ տեղեկացված
Ծրագրի՝ տվյալների բազան ապահով պահում է հաճախորդի ապահովագրական պատմության բոլոր մանրամասները: Հետևելով զարգացումներին՝ կարող եք վերլուծություններ անել, ինչպես նաեւ մարքեթինգային քայլեր մշակել:
Ապահովագրական ընկերության համար ծրագրային լուծումը նաեւ հնարավորություն է տալիս հետևել գործակալների աշխատանքին. ով քանի՞ մարդու հետ է հանդիպել, ի՞նչ փուլում են բանակցությունները, քանի՞ ապահովագրական վկայագիր է կնքվել և այլն: Սա կօգնի խրախուսման մեխանիզմներ կիրառել:
