Խելահեղ բիզնեսին՝ խելահեղ տրամադրություն
Զույգով գալիս են՝ նստում բարի մոտ, թե խմբով գալիս՝ նստում սեղանի շուրջ, երկու դեպքում էլ ծրագիրը կհարմարվի: Սպասարկման յուրահատկությունից ելնելով՝ համակարգի պատուհանները տարբեր են:
Բարի մոտ կարող են վճարել, հետո պատվիրել, սեղանի շուրջ՝ պատվիրել, նստել, ավելացնել պատվերը, ապա վերջում վճարել: Կարևորը, հնարավոր չէ, որ մատուցողը մոռանա գրանցել որևէ պատվեր. ամեն ինչ թափանցիկ է:
Ծրագիրը հաշվում է ամեն գրամը
Բարմենի պատրաստած կոկտեյլի բոլոր բաղադրատարրերի ամեն գրամը կարող է մուտքագրվել ծրագիր: Այս դեպքում, Դուք հաստատ կիմանաք՝ ինչից ինչքան է կիրառվում. չարաշահումները կդառնան անհնար: Նույնը՝ աղցանների կամ այլ ուտեստների դեպքում:
Սա օգնում է նաեւ հաշվարկել՝ ինչ պարբերականությամբ պետք է թարմացնել մթերքը, հետևել վաղեմության ժամկետներին և այլն: