Անել ավելին
Ծրագրային ապահովումը սուպերմարկետի տնտեսական գործունեության ղեկավարման գործում կենսական անհրաժեշտություն է: Բակց Մեր Սոֆթ ընկերության սուպերմարկետի կառվարման ավտոմատացված համակարգը ոչ միայն թույլ է տալիս կառավարել զուտ տնտեսական գործառույթները, այլև ներգրավել նոր հաճախարոդներին, բարձրացնել նրանց հավատարմության աստիճանը, որը խիստ մրցակցային պայմաններում չի կարելի անել միայն լայն ու որակյալ տեսականի ունենալով: Հաճախորդին բոլոր ժամանակներում հաճելի է եղել, երբ իրեն վերաբերվում են հատուկ ուշադրությամբ և խնամքով: Ինչպե՞ս հազարավոր հաճախորդներին անհատականացված ուշադրություն ցուցաբերել: Մեր ծրագրի շնորհիվ դա շատ հեշտ է: Օրինակ ծննդյան կապակցությամբ ավտոմատ ուղարկվող հաղորդագրությունները կամ յուրաքանչյուր հաճախորդի հետաքրքրություններից ելնլով տեղեկացում նորույթների մասին, հատուկ զեղչեր և այլն, այս բոլոր և մի շարք այլ հնարքներ, թույլ են տալիս լինել բոլոր հաճախորդներին անհատական մոտեցում ցուցաբերել: Մեր ծրագրի ընդհանուր տվյալների շտեմարանի ու տարաբնույթ գործիքների շնորհիվ հեշտ է ուշադիր լինել ամեն հաճախորդի նկատմամբ։