Պրոեկտի մանրամասներ
Նպատակ | Պահեստի կառավարման գործընթացի ավտոմատացում: |
Խնդիրներ | Կառավարման մեթոդներից ելնելով համակարգի ադապտացում ըստ հաճախորդի պահանջի. |
Սկիզբ | 2008 - այժմ |
Թիմ: | Տիգրան Մանուկյան - պրոեկտի ղեկավար Գոռ Ռուստամյան - արխիտեկտոր Վահե Միքաելյան - ծրագրավորող Հայկ Բաղդասարյան - Որակի պատասխանատու |
Նվաճումներ: | 20 հաճախորդ 2013 |
Մեր Սոֆթ ՍՊԸ-ն հատուկ պահեստի կառավարման խնդիրներ ունեցող ընկերությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար մշակել է «Պահեստի կառավարման ավտոմատացված համակարգ»-ը, որը հնարավորություն է տալիս լիարժեք կերպով կառավարել ու վերահսկել տեղի ունեցող գործընթացները, ստանալ շրջանառու միջոցների և ապրանքանյութական արժեքներին վերաբերող հաշվետվություններ` առանց բիզնեսմենի համար խիստ թանկ ժամանակն անհիմն վատնելու: Փաստաթղթաշրջանառության միջոցով հնարավոր կլինի վերականգնել իրականացված գործարքները, ինչպես նաև ստանալ լիարժեք ինֆորմացիա ապրանքների շարժի և մնացորդների վերաբերյալ:
Համակարգի հիմնական գաղափարները
- Ապրանքի ձեռք բերում, իրացում (նաև մանրածախ),
- Աշխատանք բարկոդ սկաներով,
- Ապրանքի վերադարձ, հետ ընդունում,
- Գործընկերների/գնորդների հաշիվների վարում մի քանի փոխարժեքով,
- Գործընկերների/գնորդների պարտքի վերանայում,
- Դրամական միջոցների շրջանառություն, մնացորդ և գործառույթներ (դրամարկղ, բանկ),
- Ապրանքի դուրս գրում պահեստից,
- Ապրանքանյութական արժեքների տեղաշարժ,
- Առանձին պահեստների կառավարում,
- Ապրանքի կոմպլեկտավորում,
- Ժամկետն անցնող ապրանքի ավտոմատ վերահսկում,
- Ապրանքի ավտոմատացված քանակական վերահսկում նախկինում կուտակված ստատիստիկ վերլուծության հիման վրա,
- Պատվերների ձևակերպում,
- Գնագոյացում, ինքնարժեքի հաշվարկ,
- Ապրանքանյութական արժեքների վերագնահատում:
- Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ,
- Հաշիվ ապրանքագիր,
- Վճարման հաշիվ,
- Ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի օրդերներ,
- Բեռնագիր,
- Պահեստի մուտքի և ելքի օրդերներ,
- Տեղեկանք գնորդներին տրված հարկային հաշիվների վերաբերյալ:
- Գնորդների հաշվետվություն ըստ իրացումների,
- Մատակարարների հաշվետվություն ըստ ձեռքբերումների,
- Գործընկերների պարտավորությունների հաշվետվություն,
- Պահեստի մնացորդների հաշվետվություն,
- Ըստ պահեստի շարժի,
- Ըստ նյութական միջոցների առկայության,
- Փչացող ապրանքի վերաբերյալ,
- Վաճառքների ընդհանրացված հաշվետվություն (ԱԱՀ, զրոյական ԱԱՀ, ԱԱՀ-ից ազատված, մանրածախ վաճառք):
Տեխնիկական առավելություններ
- Զգալիորեն արագացնում է ապրանքի գույքագրման գործընթացը պահեստում,
- Թեթևացնում է թղթաբանական աշխատանքը,
- Օպտիմալացնում է ապրանքի ընդունման ու տեղափոխման գործընթացը պահեստում,
- Նշանակալիորեն կրճատում է աշխատակիցների կողմից պահեստի գործընթացների մասին տեղեկությունները մուտքագրելու վրա ծախսվող ժամանակը,
- Իրական ժամանակ ռեժիմով համեմատում է ընթացիկ հաշիվներն ու մնացորդները,
- Բարձրացնում է պահեստում ապրանքի փնտրման արագությունը: