ԽՆԴԻՐԸ Աշխատակիցների շարժին հետեւել առանց նրանց անհանգստացնելու, բայց ապահով տեղեկատվություն ստանալով |
ԼՈՒԾՈՒՄԸ Կիրառել մարդկային ռեսուրսների կառավարման ավելի արդյունավետ համակարգ
|
ԱՌԱՋԱՐԿԸ <<Մեր Սոֆթ>>-ն առաջարկում է համակարգ ներառել դիմաճանաչման սարք, որը կֆիքսի աշխատակիցների տեղաշարժը առանց սարքի հետ անմիջական շփման |
<<Առավելությունն այն է, որ դիմաճանաչման սարքը ստուգում է առանց շփման, իսկ մատնահետք ստուգող սարքերը շփումից կարող են փչանալ, վնասված մատի հետքը կարող են չկարդալ, շահարկումների տեղիք տալ` իբր մատնահետքը գրանցվում է եւ այլն>>. ասում է <<Մեր Սոֆթի>> տնօրեն ՏԻԳՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Նոր առաջարկի <<մեխը>>. աշխատակազմը կառավարել դեմքը ճանաչող խելացի տեխնոլոգիայով, որը նաեւ կարդում է քարտի ինֆորմացիան, հնարավոր է կիրառել <<թաչ>>` շոշափելու միջոցով և կառավարել տարածության վրա: Այդպիսի սարքի օրինակ է Anviz FacePassPro-ն:
Սարքը տարբերակում է անգամ երկվորյակներին: Մարդկանց դեմքերը ճանաչում է հետեւյալ ալգորիթմով.
- հիշում է սպեցիֆիկ հատկությունները,
- վերլուծում հիմնական բաղադրիչները,
- արդիականացնում նյութերի բազան,
- վերծանում մաշկի հյուսվածքը:
Կիրառումը պարզ է. ընդամենը աշխատակիցը անցնում է սարքի առջեւով եւ դեմքի բոլոր հատկությունները սարքը <<կարդում>> է: Կարելի է նաեւ քարտը մոտեցնել. ամբողջ տեղեկատվությունը սարքը դուրս է բերում բազայից: Այն աշխատում է նաեւ ID-ով ու Pass Word-ով` գաղտնաբառով:
Սարքը ֆիքսում է աշխատակիցների
ա) մուտքի ու ելքի ժամը,
բ) օտարներին ներս չի թողնում,
գ) երեխաներին տարբերակում մեծահասակներից:
Կարելի նաեւ տվյալներ ներմուծել USB-ով: Ստուգում է գրառումները, տեղեկացնում բաց մնացած դռների մասին, կառավարում օգտվողներին, նշում հիմնական չափորոշիչները:
<<Մեր Սոֆթն>> առաջարկում է աշխատակազմի կառավարման համակարգ` ներառելով այս տիպի սարք. կոնկրետ ապրանքանիշը կարող է ընտրել պատվիրատուն:
Համակարգը կիրառելը հեշտ է. այն արագ է ներդրվում: Փոխարենը ամբողջ թիմի աշխատանքը դառնում է թափանցիկ.
- կարելի է վերահսկել հաճախումները,
- աշխատավայրում անցկացրած ժամանակը,
- բացակայությւոնները,
- ուշացումները,
- բացահայտել ազգակցական ու բարեկամական կապերը,
- հաշվառել աշխատակիցներին հանձնված գույքը,
- հրամանները ծանուցել sms, email-ի միջոցով,
- հաշվարկել աշխատավարձը, պարգեւատրումները, արձակուրդայինները, գործուղումները եւ այլն:
Այսպես աշխատելը հարմար է. տվյալների բազայում այս ամենը դասավորվում է ,,դարակներում,,. անհրաժեշտության դեպքում բավական է սեմել կոճակն ու տվյալ աշխատակցի ամբողջ ակտիվությունը աչքի առջեւ է: Սա հնարավորություն է նաեւ խուսափելու անհարկի վեճերից ու հավակնություններից:
Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգ անհրաժեշտ է ցանկացած ընկերության` լինի արտադրանք, թե ծառայություններ մատուցող: Աշխատակիցների աշխատաժամանակը ճիշտ կառավարելը կբարձրացնի արտադրողականությունն ու կօգնի կարճ ժամանակում` կազմակերպված, հասցնել ավելի շատ աշխատանք կատարել:
<<Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը կարելի է համադրել Դիմաճանաչման ցանկացած սարքի հետ. պատվիրատու ընկերությունը կարող է ընտրել կամ Anviz FacePassPro-ն կամ իր ցանկությամբ` մեկ այլ նման սարք>>. ասում է <<Մեր Սոֆթ>>-ի տնօրեն ՏԻԳՐԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
<<Մեր Սոֆթը>> փոխում է ղեկավար-աշխատակից հարաբերությունների մասին ավանդական պատկերացումները:
Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր
- Ժամանակի հաշվառում
- Մոբայլ առևտրի համակարգ
- Ավելացրեք օնլայն վաճառքները