CRM-ը տուրիստականում
Դուք համագործակցում եք 11 մարզերի հարյուրավոր հյուրանոցների, հյուրատների, հանգստյան գոտիների և առողջարանների հե՞տ: Վերջիններից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առավելությունները և թերությունները։ Թվում է՝ կողմնորոշվելն անհնար է: Առավել ևս, եթե անհրաժեշտ է գտնել մի տարբերակ, որը լավագույնս կհամապատասխանի և հաճախորդի պահանջներին և ներգնա տուրիստական ընկերությանն առավելագույն օգուտ կբերի:
Սա Ձեզ համար խնդիր չէ։ Մեր Սոֆթ ՍՊԸ-ի Ներգնա տուրիստական բիզնեսի կառավարման համակարգի հետ միասին: Սեղմեք մկնիկը մի քանի անգամ և ամենաարդյունավետ տարբերակները Ձեր էկրանին են, որոնք ոչ միայն կգոհացնեն ամենաքմահաճ հաճախորդներին, այլև առավել շահութաբեր կլինեն:
Վերահսկեք Ձեր ամեն մի դրամը
Տուրիստական բիզնեսի լավ ղեկավարում չի նշանակում միայն ներգնա տուրիստական ծառայությունների լավացում, այլև ներառում է իր մեջ դրամական հոսքերի վերահսկում:
Ներգնա տուրիստական ծառայությունների ավտոմատացված համակարգը թույլ է տալիս վերահսկել Ձեր ամեն մի դրամը: Հեշտությամբ վերահսկեք Ձեր բոլոր գումարային հարաբերությունները թե՛ հաճախորդների, թե՛ գործընկեր ընկերությունների, և թե՛ պետության հետ:
Ծրագիրը հեշտությամբ տրամադրում է տեղեկատվություն վճարումների և պարտքերի վերաբերյալ, որը հասանելի է և՛ ամբողջական, և՛ մասնակի և՛ հետաձգված վճարումների պարագայում: Ասեք ո՛չ մոռացված և չստացված դրամներին:
Ոչինչ չանելով՝ անել ավելին
Գերազանց տուրիստական ծառայությունների կառավարումը ենթադրում է հաճախորդին տալ այն, ինչը նրան անհրաժեշտ է նույնիսկ մինչև այն պահը, երբ հանգստի մեկնողը հասկանա, որ նման ծառայության կարիքն ունի: Միևնույն ժամանակ սա լավ միջոց է խթանելու խաչաձև վաճառքները՝ հավելյալ օգուտներ բերելով տուրիստական գործակալությանը:
Մեր Սոֆթ ՍՊԸ-ի Ներգնա Տուրիստական գործակալության կառավարման ծրագիրը ձեր կողքին է: Թույլ տվեք Ձեզ ունենալ մի խորհրդատու, որ ցանկացած պահի հնարավորինս պարզ տարբերակով Ձեզ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրի, որն օգտագործելով հեշտությամբ հավելյալ ծառայությունների վաճառքներ կիրականացնեք: