Հյուրանոցի կառավարում
Հյուրանոցային բիզնեսում ավտոմատացված գործիքների կիրառումը թույլ է տալիս արագ որոշումներ կայացնել և վերահսկել Ձեր բիզնեսը: Համակարգի կիրառման արդյունքում հավաքագրած ինֆորմացիայի արդյունավետ կիրառումը թույլ կտա մի-քանի քայլ առաջ գտնվել Ձեր մրցակիցներից:
Մեր համակարգի միջոցով դուք հնարավորություն կունենաք վարել ճկուն գնային քաղաքականություն, ցուցաբերել անհատական մոտեցում Ձեր հավատարիմ հաճախորդներին, իրականացնել աշխատանք տուրիստական գործակալությունների հետ, կամ այն ընկերությունների և անհատների հետ, որոնք խորհուրդ են տալիս Ձեր ծառայությունը: (► Hotel PDF նկարագրություն)

Հիմնական
Համակարգը թույլ է տալիս ստանալ ինֆորմացիա՝
- ազատ սենյակների առկայության մասին,
- սպասվող հյուրերի մասին,
- ազատվող սենյակներին մասին,
- զբաղված սենյակների մասին,
- պարտքերի և կանխավճարների մասին,
- սենյակներում առկա գույքի վերաբերյալ,
Համակարգը թույլ է տալիս՝
- ռեզերվացնել համարներ,
- իրականացնել արագ բնակեցում,
- վարել ճկուն գնային քաղաքականություն,
- իրականացնել աշխատանք կորպորատիվ հաճախորդների հետ,
- վարել զեղչային և բոնուսային քաղաքականություն:

Շվեդական սեղան
Շվեդական սեղանի ամենօրյա պատրաստման ընթացքում մեր համակարգը թույլ է տալիս տնտեսել 20-40 տոկոս սննդամթերք: Շվեդական սեղանի կառավարման համակարգը անմիջապես կապված է պահեստների, առևտրի, ռեստորանի և հյուրանոցի կառավարման համակարգերի հետ, որը թույլ է տալիս հաշվարկել նախաճաշի, ճաշի և ընթրիքի ծախսերը: Համակարգը հաշվի է առնում ապրանքների գնային փոփոխությունները կախված տարբեր գործոններից՝ սեզոնից, մատակարարներից, ապրանքներից:
Ծրագիրը թույլ է տալիս հաշվառել՝
- բնակիչների քանակը հյուրանոցում,
- ուտեստների պատրաստման հնարավորություն,
- օգտագործած սննդամթերքի ցանկ,
- յուրաքանչյուր մարդու սնվելու գինը մեկ օրվա համար,
- չոգտագործած սննդամթերքի քանակ,
- մարդկանց ցանկ, որոնք չեն մասնակցել նախաճաշին, ճաշին կամ ընթրիքին,
- նախաճաշի, ճաշի և ընթրիքի ծախսերի հաշվառում,
- խոհանոցում կիսաֆաբրիկատների առկայություն,
- կիրառել կտրոնային համակարգ,
- ավտոմատացնել ծախսերի հաշվառումը:

Ռեստորան, սրճարան
- ուտեստի ինքնարժեքի որոշում,
- կտրոնի տրամադրում հաճախորդին,
- անհատական մոտեցում հաճախորդին,
- մատուցողների և աշխատակիցների աշխատավարձի հաշվառում,
- ուտեստի պատրաստման հնարավորություն հաշվի առնելով պահեստի մնացորդները,
- կիսաֆաբրիկատների մնացորդների հաշվառում

Պահեստներ
Պահեստների կառավարման ենթահամակարգը նախատեսված է ապրանքանյութական արժեքների մնացորդները վերահսկելու համար: Այն թույլ է տալիս՝
- վերահսկել ապրանքների պիտանելիության ժամկետները,
- վերահսկել ապրանքների մինիմալ մնացորդները,
- վերահսկել մի-քանի պահեստների մնացորդներ,
- վարել ապրանքների մուտքերի և ելքերի փաստաթղթավորումը,
- վարել արագամաշ ապրանքների հաշվառում

Ֆինանսական բլոկ
Առևտրի ենթահամակարգի հետ փոխկապակցված են վերը ներկայացրած բոլոր ենթակտորները: Առևտրի ենթահամակարգում կարտացոլվեն բոլոր գործառույթները, որոնք իրականացվում են ռեստորանի, հյուրանոցի, պահեստի, Շվեդական սեղանի, գումարների շրջանառության կառավարման ենթահամակարգերում: Համակարգը թույլ է տալիս ամբողջովին վերահսկել բիզնես պրոցեսները, ստանալ հաշվետվություններ շրջանառու ապրանքների և դրամական միջոցների վերաբերյալ առանց ժամանակի կորստի: Առևտրի համակարգի միջոցով հնարավոր է ստանալ ինֆորմացիա իրականացված գործառույթների և գնորդների պարտքի վերաբերյալ:
Համակարգը հնարավորություն է տալիս վարել՝
- դրամարկղերի մնացորդները,
- գործընկերների պարտավորությունները,
- բոնուսային քարտերի կուտակումները,
- հյուրերի պարտքերը,
- մատուցված ծառայությունները:

CRM, Հաճախորդի ներգրավման և պահպանման համակարգ
Ցանկացած բիզնեսի փիլիսոփայության հիմնաքար հանդիսանում է հաճախորդը ինչպես նաև մեկ նոր հաճախորդի ներգրավումը մի քանի անգամ ավելի թանկ արժե քան եղած հին և լոյալ հաճախորդների պահպանումը: CRM-ի գաղափարախոսությունը կառուցված է հաճախորդի, պատվիրատուի, կամ գնորդի շուրջ: CRM–ը կազմակերպության, վաճառքների, սպասարկման և մարքեթինգի ստորաբաժանումների և այդ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից որդեգրված ռազմավարություն է, որը թույլ է տալիս կառավարել հաճախորդի հետ փոխհարաբերությունները կյանքի ողջ ցիկլերով տվյալ կազմակերպությունում, հաշվի առնելով՝ տվյալ հաճախորդի կարիքները, նախասիրությունները, ցանկությունները:

Լրացուցիչ գործիքներ
- Պաշտպանված տվյալների բազա
- Օգտագործողների իրավունքների սահմանափակում, դերերի և լիազորությունների բաշխում ըստ օգտագործողների
- Բազմալեզու օգտագործման հնարավորություն
- Ծախսերի պլանավորման և հաշվառման համակարգ
- Դեֆեկտուրայի ավտոմատ ձևավորում
- Ծրագրի ցանցային օգտոգործման հնարավորություն, մեկ ընդհանուր տվյալների շտեմարանի շրջանակներում
- Աշխատակիցների աշխատանքի վերահսկում
- Աշխատակիցների հաճախումների վերահսկում
- Ինտեգրացիա CRM համակարգին
- Ինտեգրացում ՀԾ համակարգի հետ
