Ավտոմատացումը բուհերում
Ինչպե՞ս կառավարել ֆինանսական հոսքերը, լավ հարաբերություն հաստատել ուսանողների, դասախոսների և հովանավորների հետ, ստեղծել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և վերլուծել աշխատողների վերաբերյալ տարատեսակ տեղեկատվությունը։ «Մեր Սոֆթ»-ի բիզես գործընթացների կառավարման համակարգերը ստեղծվել են այս հարցերի պատասխանները տալու համար։ Մենք բոլոր մանրուքների մասին մտածել ենք։ Եթե ինչ-որ բացթողումներ լինեն, մեր ծրագրավորողները արագ և որակով կվերացնեն բոլոր թերությունները։

Կառավարեք Ձեր ֆինանսները
Երբեմն շատ դժվար է վերահսկել նախապես կատարված ուսման վարձի վճարները։ Անհրաժեշտ է հետևել անպարտաճանաչ վճարողներին և հատուկ ուշադրություն դարձնել նրանց կամ ընդառաջել այն պարտաճանաչ վճարողներին, ովքեր դժվարությունների առաջ են կանգնել և չեն կարող վճարել։ Մեր ծրագիրը պահպանում է ուսանողների մասին ամբողջ տեղեկատվությունը և ցանկացած պահի կարող եք տեսնել, թե քանի ուսանող է վճարում կատարել տվյալ պահին։
«Մեր Սոֆթ»-ի բիզնես գործընթացների կառավարման համակարգը կապահովի դրամարկղի անթերի աշխատանքը, կհաշվի ուտեստների ինքնարժեքը և չափաբաժինները։ Մեր համակարգի շնորհիվ հեշտությամբ կգույքագրեք ապրանքները և կհաշվեք բոլոր ծախսերը։

Ամբողջ տեղեկատվությունը՝ մեկ տեղում
Ուսանողների մասին ամբողջ տեղեկատվությունը՝ գնահատականներից մինչև երաշխավորագրեր ապագա գործատուներին, պահպանվում է մեր ծրագրի միասնական տվյալների բազայում։ Ամեն մի մանրուք հաշվի է առնվում․ ուսանողի ուսման առաջընթացը, պատասխանատվություններն ու պարտականությունները, ներգրավվածությունը սոցիալական ծրագրերում։ Ուսանողական տարիների ողջ գործունեությունը պահպանվում է համակարգում է և այդ ամենի հիման վրա կարող եք անհրաժեշտ վերլուծություններ անել։
Կարող եք վերահսկել Ձեր լավագույն ուսանողի մասնագիտական աճը և հետևել, որ Ձեր համալսարանում կատարված բոլոր գիտական աշխատանքները պահվեն տվյալների բազայում։ Հետագայում կարող եք հեշտությամբ վերլուծել համակարգված տվյալները և վերհանել Ձեր բիզնես թույլ կողմերը։
