Պրոեկտի մանրամասներ
Նպատակ: | Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման գործընթացի ավտոմատացում: |
Խնդիրներ: | Կառավարման մեթոդներից ելնելով համակարգի ադապտացում ըստ հաճախորդի պահանջի. |
Սկիզբ: | 2010 - այժմ |
Թիմ: | Գարեգին Սարգսյան - Պրոեկտի ղեկավար Գոռ Ռւստամյան - Արխիտեկտոր Րաֆֆի Բաղդասարյան - Ծրագրավորող Գեղամ Գեղամյան - Որակի պատասխանատու |
Նվաճումներ: | 37 հաճախորդ |
Բիզնեսի ոլորտի մրցակցության կոշտ պայմաններում յուրաքանչյուր առևտրային սուբյեկտ ձգտում է գրավել կամ պահպանել իր տեղը շուկայում. առաջնային բնույթ է սկսում կրել մրցակիցների նկատմամբ առավելություն ձեռք բերելու անհրաժեշտությունը: Շուկայի գերհագեցվածության պայմաններում, կարևոր է դառնում գնորդի հետ աշխատանքի անհատականացումը, որն իր ծավալների պատճառով անհնար կդառնա առանց ավտոմատացման: Այս խնդրի և մի շարք այլ կարևոր խնդիրների լուծում կարող է հանդիսանալ Մեր Սոֆթ ՍՊԸ-ի կողմից մշակված “Մարքեթինգի և ինֆորմացիայի կառավարման” CRM համակարգը: Այն նախատեսված է անհամակարգելի թվացող տվյալների կառավարման և դրանց` տեղեկությունների մեկ ամբողջական համակարգում հավաքագրելու համար:
CRM ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ
- Կազմակերպությունների ցուցակ (դեղին էջեր, պատճենահանում ուղղորդված կազմակերպությունների ցուցակի մեջ, դասակարգում ըստ գործունեության խմբերի),
- Ուղղորդված կազմակերպությունների ցուցակ կամ բանակցող գործընկերներ (պատճենահանում գնորդների ցուցակ, դասակարգում ըստ գործունեության խմբերի, ստատուսների, գործակալների, կարևորության աստիճանի),
- Ուղղորդված կազմակերպության դիրքը քարտեզի վրա,
- Մարքեթինգային միջոցառումներ,
- Մարքեթինգային ստատուսներ (ուղղորդված կազմակերպությունների հարաբերությունները որոշակի մակարդակներում տարանջատելու նպատակով),
- Կազմակերպության գործունեության խմբեր,
- Ուղղորդումներ (ապրանքի կամ մատուցվող ծառայությունների մասով),
- Փաստաթղթերի ձևեր. իրականացվում են դինամիկ կերպով,
- Էլ. նամակների ձևեր. իրականացվում են դինամիկ կերպով,
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Նամակների և ծրարների տպագրություն,
- Առաջարկի ուղարկում փոստով,
- Առաջարկի ուղարկում էլ. փոստով,
- Հեռախոսազանգ`ելքային,
- Հեռախոսազանգ` մուտքային,
- Հանդիպումներ,
- Պայմանավորվածությունների (հանդիպման, հեռախոսազանգերի, էլ. նամաների ուղարկման, առաջարկի ուղարկման) ժամանակացույց,
- SMS-ի ուղարկում դիմամիկ տեքստով,
- Ֆաքսի ուղարկում:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՈՒՄ
Համակարգը թույլ է տալիս հեշտությամբ կազմել և կուտակել տարատեսակ փաստաթղթեր:
- Ըստ իրականացված գործառույթների,
- Ըստ քարտեզի վրա կազմակերպության դիրքերի բաշխվածության,
- Գործառույթների մատյան:
- Ամսական պարտադիր հաշվետվություններ:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Պաշտպանված տվյալների բազա:
- Օգտագործողների իրավունքների սահմանափակում:
- Ցանկացած տեսակի փաստաթղթերի անհատական և դինամիկ ստեղծման հնարավորություն:
- Ճկուն և ինտուիտիվ ինտերֆեյս:
- Ինտեգրացիա այլ համակարգերի հետ:
- Անհատական ֆունկցիոնալի ներդրման հնարավորություն: