Ի՞նչ է բիզնես գործընթացը կամ պրոցեսըՑանկացած բարդ աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել այն այլ աշխատակիցների և մասնագետների հետ համատեղ: Իսկ երբ կատարվող աշխատանքը բարդ է կամ կատարվում է երկար ժամանակահատվածում, ապա այն իրականացնում են կազմակերպության` համաձայնեցված աշխատող մի քանի ստորաբաժանումներ: Իրականում, ցանկացած կազմակերպության ստորաբաժանումներ, ինչպես նաև աշխատակիցներ, կատարելով որևէ աշխատանք, իրականացնում են որոշակի գործողություններ և գարծառույթներ, օգտվում են որոշակի ռեսուրսներից, ծախսում են ժամանակ և նրանց աշխատանքի արդյունքում ստացվում է որոշակի պրոդուկտ, որը նախատեսված է ներքին կամ արտաքին սպառողին բավարարելու համար: Ընդ որում, ներքին սպառողը կարող է լինել մեկ այլ ստորաբաժանում կամ աշխատակից, իսկ արտաքին սպառողը՝ այդ պրոդուկտի գնորդը: Այն բոլոր կրկնվող և փոխկապակցված գործառույթները, գործողությունները և պրոցեդուրաները, որոնք առկա են կազմակերպություններում, կոչվում են բիզնես գործընթացներ կամ բիզնես պրոցեսներ: Բիզնես գործընթացների օրինակ կարող է լինել պոտենցիալ հաճախորդի պատվերը, նախահաշվարկը, պայմանագրերի և փաստաթղթերի համաձայնեցումը, նոր հաշվի բացումը, արտադրական պատվերի իրականացումը, արձակուրդայինի հաշվարկը, ապրանքի առաքումը: |
||
Ձեռնարկությունների ամենատարբեր ստորաբաժանումներում բիզնես պրոցեսների ճշգրիտ նկարագրումը և կիրառումը հնարավորություն է տալիս լիարժեք կառավարել տեղի ունեցող գործընթացները կազմակերպության ցանակացած օղակում՝ արտադրության, վաճառքի, սպասարկման, մարքեթինգի, ֆինանսների, հաշվապահության և այլն: Բիզնես գործընթացների կիրառումը նաև հնարավորություն է տալիս կազմակերպության ղեկավարներին, ձերբազատվելով առօրյա օպերատիվ կառավարման բարդույթներից, կենտրոնանալ մի շարք ռազմավարական նշանակության հարցերի վրա: <<Բիզնես-գործընթաց>> հասկացությունը բաղկացած է երկու տարրերից՝ բիզնես և գործընթաց: Գործընթացը դա որևէ փոխկապակցված գործողության տրամաբանական հաջորդականությունն է, որը փոխակերպում է մուտքային արդյունքը ելքայինի: |
||
Այժմ գործընթացին ավելացնելով բիզնեսը. հնարավոր կլինի բիզնես-գործընթացները տարանջատել կազմակերպություններում ընթացող այլ գործընթացներից: Գոյություն ունեն բիզնես-գործընթացի ամենատարբեր սահմանումներ, սակայն ամենատարածվածը Էրիքսոնինն է, ըստ որի՝ բիզնես-գործընթացը տրամաբանորեն փոխկապակցված, կրկնվող գործողությունների շղթա է, որի արդյունքում օգտագործվում են ձեռնարկության ռեսուրսները՝ օբյեկտի ֆիզիկական կամ վիրտուալ վերամշակման, որոշակի չափելի արդյունքի ձեռքբերման, արտաքին կամ ներքին սպառողներին բավարարելու նպատակով: Ցանկացած ձեռնարկության բիզնես գործընթացները թվարկելու արդյունքում կունենանք մի քանի տասնյակ տողերից բաղկացած ցուցակ: Այդ իսկ պատճառով, առկա գործընթացների դասակարգումը հնարավորություն է տալիս կիրառել որոշակի խմբավորում և պարզեցում: Հաճախ բիզնես գործընթացները տարանջատում են երեք խմբի՝ Առաջնային-հիմնական. այն գործընթացներն են, որոնք ձեռնարկության համար ստեղծում են հիմնական արժեքներ: Աջակցող-օժանդակ. այս պրոցեսները չեն ստեղծում ձեռնարկության համար հիմնական արժեքներ, նրանք անհրաժեշտ են հիմնական բիզնես գործընթացների աշխատունակությունը ապահովելու համար: Օրինակ, հաշվապահության կամ աշխատակազմի հետ կապված գործընթացները համարվում են օժանդակ: Զարգացման բիզնես-գործընթացներ. դրանք այն գործընթացներն են, որոնք միտված են հիմնական պրոդուկտի կամ ծառայության, տեխնոլոգիաների զարգացմանը, սարքավորումների մոդիֆիկացիային: Վերջիններիս շարքին կարող են դասվել նաև ինովացիաների և գիտատեխնիկական ստորաբաժանումներում իրականացվող գործընթացները: Սովորաբար, բիզնես-գործընթացները նկարագրելու և արտապատկերելու համար օգտագործում են ֆունկցիոնալ և օբյեկտային կողմնորոշված մոտեցումները, որոնց դեպքում հիմնական կառուցվածքային տարր է համարվում բիզնես-ֆունկցիան: Բիզնես-գործընթացների մոդելավորման դեպքում, օգտագործելով ֆունկցիոնալ մոտեցումը, բիզնես գործընթացը նկարագրվում է սխեմատիկ հաջորդական բիզնես ֆունկցիաների տեսքով, որոնց հետ կապված են նյութական և ինֆորմացիոն օբյեկտներ, ծախսվող ռեսուրսներ, փաստաթղթեր և այլն: Բիզնես-գործընթացների մոդելավորման ժամանակ անհարաժեշտ է ուշադրություն դարձնել բիզնես կանոնակարգերին, որոնք առաջացնում են որոշակի սահմանափակումներ, կապված՝ կորպորատիվ ռազմավարության, պետական օրենքների, օպերացիոն և կառուցվածքային սահմանափակումների և այլնի հետ: Բիզնես-գործընթացները սովորաբար նկարագրվում են բլոկ-սխեմաների տեսքով: Բլոկ-սխեման հնարավորություն է տալիս յուրաքանչյուրի համար հասկանալի տեսքով արագ և պատկերավոր ցուցադրել բիզնես գործընթացների քայլերի հաջարդականությունը, սակայն բլոկ-սխեման հնարավորություն չի տալիս նկարագրել բիզնես-ֆունկցիաների ամենափոքր բաղկացուցիչ տարրերը: Բիզնես պրոցեսի ճիշտ նկարագրված մոդելը պետք է կարողանա պատասխանել հետևյալ հարցերին՝
Բիզնես-գործընթացների ավտոմատացումը իրականացվում է հատուկ՝ CRM և ERP համակարգերի կիրառման միջոցով, որտեղ ներդրվում է աշխատանքային հոսքերի կառավարման ենթահամակարգ /Workflow Management System/, որը հնարավորություն է տալիս ծրագիրն օգտագործողին հատուկ գրաֆիկական ինտերֆեյսի միջոցով կառուցել բիզնես-գործընթացը նկարագրող սխեմաներ: Բիզնես-գործընթացների գրագետ նկարագրումը և կառավարման համակարգերում ներդրումը հնարավորություն է տալիս ինչպես բարձրացնել կառավարման արդյունավետությունը, այնպես էլ պահպանել վերջնական պրոդուկտի կամ մատուցվող ծառայության որակը, խնայել ժամանակը և ռեսուրսները: Բիզնես- գործընթացների նկարագրման և ներդրման հարցերով կարող եք դիմել նաև Դավ Սոլուշնզ խորհրդատվական և թրեյնինգային ընկերությանը:
Ավելին կարող եք կարդալ՝ |
Բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր
- Ժամանակի հաշվառում
- Մոբայլ առևտրի համակարգ
- Ավելացրեք օնլայն վաճառքները