Բիզնեսի ավտոմատացված կառավարում ERP համակարգեր

Բիզնեսի ավտոմատացված կառավարում ERP համակարգեր

  Բիզնեսի կառավարումը, այսինքն այն բիզնես գործառույթները, որոնք ապահովում են կառավարման գործընթացի համար պլանավորած (ծրագրավորած) նպատակների իրագործումը, տրամաբանորեն փոխկապակցված առաջադրանքների ամբողջություն է, որն ուղղված է կանխորոշված արդյունքի նվաճմանը։ Բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները առանձնացրել են կառավարման պրոցեսի հետևյալ գործառույթները. պլանավորում,  կազմակերպում, կառավարում,  հիմնավորումհաղորդակցում, մշակման ու  որոշումների ընդունման գործընթացներ և վերահսկողություն։ Այդ ֆունկցիաների փոխադարձ կապը պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ կառավարել անկազմակերպ համակարգը, այսինքն, որքանով ավելի լավ է կազմակերպված բիզնես պրոցեսը, այնքանով այն ավելի քիչ կարիք ունի կառավարման։

  Գաղտնիք չէ, որ բիզնեսի կառավարման գործընթացում հաջողություններ գրանցելու նախապայմանը ճիշտ և գրագետ ռազմավարություն մշակելն է (ընտրելն է), որը առավելագույնս շահավետ կլինի նախագծի կառավարման համար։ Ռազմավարական գործիքներ կարող են հանդիասնալ  կապիտալը,  ֆինանսական միջոցները, ցանկացած նյութական և ոչ նյութական ակտիվները, մարդկային  ռեսուրսները, կազմակերպության արտաքին և ներդրումային քաղաքականությունը, սարքավորումները, առանցքային գիտելիքները և տեխնոլոգիաները ։

   Ոչ պակաս կարևոր է բիզնեսի ավտոմատացումը, բիզնես գործընթացների ավտոմատացված կառավարումը նաև ձեռնարկության ռեսուրսների պլանավորումը (ERP, Enterprise Resource Planning), հնարավորություն է տալիս ինտեգրացնել և միավորել ձեռնարկության բոլոր բիզնես գործընթացները և տվյալները մեկ ընդհանրացված համակարգում: Սովորաբար ERP համակարգերը կիրառում են բազմատիվ ծրագրային և ապարատային կոմպոնենտներ:  ERP համակարգերի գլխավոր կոմպոնենտը համարվում է մեկ ընդհանրացված տվյալների շտեմարանը, որը պահպանում է բազմաթիվ համակարգային մոդուլներից ստացած ինֆորմացիան:

  ERP համակարգը, ձեռնարկության ռեսուրսների պլանավորման և կառավարման համակարգը, ի տարբերություն հաշվապահական հաշվառման համակարգերի, հնարավորություն է տալիս իրականացնել ձեռնարկության ռեսուրսների գրագետ պլանավորում, այսինքն հնարավորություն է տալիս ստանալ ինֆորմացիա ապագա արդյունքների վերաբերյալ: Բիզնեսի կառավարման  գործընթացում ERP-ն առանցքային տեղ է զբաղեցնում, քանի որ այն թույլ է տալիս ներգրավել ձեռնարկության ամբողջ գործառույթների լայն շրջանակը և ինտեգրել դրանք մեկ միասնական տվյալների շտեմարանի պահոցում: ERP ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգը ներառում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են`

Սա հնարավորություն է տալիս բիզնեսի կառավարման ղեկավարներին ստանալ ողջ բիզնես գործունեության  մանրամասն և ընդհանուր պատկերը, որն իր հերթին արդյունավետորեն  օգնում է   ճիշտ  որոշումներ կայացնել և ունենալ բազմաթիվ առավելություններ մրցակիցների նկատմամբ.

  • ժամանակին տրամադրվող և ճշգրիտ տեղեկատվություն
  • հաճախորդի արագ պատասխանի ապահովում
  • փաստաթղթավորման նվազեցում
  • կազմակերպչական տարբեր գործընթացներ և գործավարություններ պարզեցնելու ունակություն
  • տարբեր ստորաբաժանումներով մեկ առանց ջանքերի տեղեկատվություն, հաղորդակցվելու կարողություն
  • հետևողականության և կանխատեսման ընդլայնում
  • սպառողների սպասարկման և գոհունակության մակարդակի բարձրացում:

Չենք կարող չնշել նաև այն, որ ձեռնարկության ռեսուրսների պլանավորման համակարգի ներդրումը կազմակերպությունում բարդ գործընթաց է: Այն պահանջում է բազմատեսակ և պարբերաբար պլանավորում, փորձագիտական խորհրդատվություն և համակարգված մոտեցում: Սակայն բիզնեսի կառավարման նման միասնական ռազմավարության դեպքում Ձեր կազմակերպությունը կունենա աշխատանքային գործընթացների և տվյալների միասնական և գրագետ կառավարում:

Ավելին կարող եք կարդալ՝ 

Share