Պրոեկտի մանրամասներ
Նպատակ | Ատամնաբուժարանի կառավարման գործընթացի ավտոմատացում: |
Խնդիրներ | Կառավարման մեթոդներից ելնելով համակարգի ադապտացում ըստ հաճախորդի պահանջի. |
Սկիզբ | 2008 - այժմ |
Թիմ: | Տիգրան Մանուկյան - պրոեկտի ղեկավար Գոռ Ռուստամյան - արխիտեկտոր Կարեն Մուրադյան - ծրագրավորող Գոռ Սարգսյան - Որակի պատասխանատու |
Նվաճումներ: | 20 հաճախորդ 2013 |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր ընկերության կողմից ստեղծված ատամնաբուժարանի ավտոմատացված կառավարման համակարգը: Ծրագիրը թույլ է տալիս առանց մեծ ջանքեր ու ժամանակ վատնելու իրականացնել ատամնաբուժական գործում առկա գործընթացների և գործառույթների լիարժեք էլեկտրոնային կառավարում: Այն ամբողջությամբ ու մանրամասնորեն ընդգրկում է ատամնաբուժարանում ընթացող բուժական պրոցեսների, հաշվապահության, հիվանդների հետ կապված աշխատանքային գործառույթները: Ծրագրում ներդրված հաշվետվությունների ճկուն ենթահամակարգը թույլ կտա ոչ միայն վերահսկել իրականացված աշխատանքների դինամիկան ու ֆինանսական շարժը, այլ նաև ունենալ կայուն հիմք ստատիստիկ վերլուծություն իրականացնելու համար: Համակարգը, ներդրվելով մի շարք ատամնաբուժական հաստատություններում, ժամանակի ընթացքում շտկվել և հարմարեցվել է պատվիրատուների պահանջներին, որի արդյունքում հաստատվել է կայուն և համակարգված ծրագրային ապահովում, որն իրականացնում է հետևյալ գործառույթները:
Կլինիկա
- Աշխատակազմի հաշվառում,
- Հիվանդների գրանցում և հերթագրում,
- Հիվանդությունների անվանումների ստեղծման բլոկ,
- Բուժման մեթոդների և գնացուցակի հաշվառում,
- Ախտորոշման գրանցում,
- Բուժման գործընթացի ամբողջական հաշվառում,
- Հիվանդի բժշկական քարտը դիտելու և տպելու հնարավորություն,
- Հիվանդի մասին ցանկացած տվյալների որոնում:
Հաշվապահություն
- Դրամական հաշիվներ (բանկ, դրամարկղ),
- Դրամարկղի մուտք, ելք, շարժ,
- Ծախսերի հաշվառում նաև առանձնացված խմբերով,
- Վճարում հիվանդից, վճարում բժշկին,
- Փոխարժեքի սահմանում, տարադրամի փոխանակում:
Հաշվետվություններ
- Կատարված աշխատանքների հաշվետվություն,
- Հիվանդների պարտավորությունների հաշվետվություն,
- Կլինիկայի եկամուտների հաշվետվություն,
- Փաստաթղթերի պատրաստում և տպում: